Սպասում էի օրն ավարտվեր նոր արտահայտվեի, սակայն չկարողացա համբերել: Ինձ թվում է ինձանից լավ ոչ մեկը չի պատկերացնում, թե ինչ ահավոր դժվար ու բարդ էր ոստիկանական վերակարգերի ծառայություններն այս օրերին…
Կարճ ասեմ՝ ամեն ինչ հոյակապ էր, պրոֆեսիոնալ, գրագետ, հստակ ու կազմակերպված…Հիացած եմ ողջ անձնակազմի ծառայությաբ՝միջոցառումների բազմաքանակության, մարդաշատության, հյուրերի մեծ քանակության պայմաններում հասարակական կարգի պահպանության, տեղաշարժերի պատշաճ ու հստակ կազմակերպումը, կարևորագույն օբյեկտների պահպանությունը և իհարկե ոստիկանների բարեհամբույր վերաբերմունքը հիացմունքի է արժանի:
Ես չէի էլ կասկածում մեր ոստիկանության պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտական հմտությունների վրա…Միշտ այդպես՝ ինչպես միշտ…
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան