ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դիտել եմ հանրային հեռուստատեսությամբ «կինդեր սյուրպրիզի» հարցազրույցը և դրան ի պատասխան՝ այսօր «Հայրենիք» ջոկատի մարտիկների ասուլիսը: Նախ հարցազրույցի մասին` ընդգծելով երեք հանգամանք.
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը շեշտում է, թե պատերազմը սկսելուն պես գնացել է Արցախ` մարտական գործողությունների վայր (կարծես թե ինքն է որոշել):
Մի՞թե պետության հատուկ ծառայության ղեկավարը ընթացող պատերազմում իր պոստում անելիք չուներ, թե՞ իր ֆանտաստիկ ունակութուններն ու հավատարմությունը այլ նպաակներին ծառայեցնելու անհրաժեշտություն էր առաջացել:
- Իր խոսքերով,քանի որ դժվար էր ռազմաճակատից ղեկավարել պետության հատուկ ծառայության աշխատնքները, ուստի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել՝ կարևորելով ռազմաճակատում մնալու անհրաժեշտությունը( կարծես թե ինքն էր որոշողը): Հընթացս մեկնաբանելով պատերազմի ընթցքում ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնից ազատվելու անտրամաբանական փաստը: Դարձյալ նույն հարցն է առաջանում` կոնկրետ ի՞նչ քողարկված ու մութ նպատակներով այդպես վարվեցին:
- Հարցազրույցում անդրադառնալով պաշտոնից ազատվելուց հետո Արցախում իր վարքին ու գործողությոններին՝ հինգ-վեց անգամ շեշտում է` որոշեցի այնտեղ գնալ, որոշեցի այսինչ հարցով զբաղվել, որոշեցի...,որոշեցի..... և այլն: Անհարկի շեշտելով իր չեղծ ինքնուրույնությունը այդ «որոշեցիներով»՝ տրամագծորեն հակառակ արդյունքի է հասնում. այն է`զբաղվել է, մեզ համար անհասկանալի, կոնկրետ հանձնարարություններ կատարելով:
Հիմա ասուլիսի մասին.
- «Հայրենիք» ջոկատի մարտիկները , հակադարձելով նշված հարցազրույցին, ներկայացնում են կոնկրետ փաստեր ու հանգամանքներ, որոնք ոչ միայն ժխտում են երիտասարդի շարադրանքը, այլև տանում են հեռու գնացող եզրահանգումների ու գնահատականների:
Որպես քրեագետ-իրավբանի՝ իմ կարծիքը միանշանակ է և կայանում է հետևյալում.
Այս ասուլիսը ավելին է , քան առերևույթ հանցագործության մասին հաղորդումը: Ավելն է, քանի որ իրենից ներկայացնում է ցուցմունքների տեսքով ապացույցների ամբողջություն՝ կատարված առանձնապես ծանր հանցագործության` պետական դավաճանության մասին: Հետևբար իրավասու մարմինները, հատկապես գլխավոր դատախազը և հքծ պետը, եթե անհապաղ չեն հարուցում քրեական գործ ու ձեռնամուխ լինում քննություն կատարելուն, ապա հերթական անգամ թույլ են տալիս կատարված ու շարունկվող հանցագործության նախապես խոստացված պարտակում»: