ԼՂՀ ՊԲ պաշտպանական շրջանի այս զորամասը հարուստ պատմություն ու ձևավորված ավանդույթներ ունի։ Այն 1992թ. կազմավորել է լեգենդար հրամանատար, ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն։ Այնուհետև զորամասի հրամանատարությունն ստանձնել է այժմ արդեն ԼՂՀ պաշտպանության նախարար, ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը… Փառավոր մարտական ճանապարհ է անցել զորամասը։
Այսօր էլ ավանդույթները պահպանվում են, ակնհայտ են նաև վերջին տարիների ձեռքբերումները. 2011թ. զորամասը ՊԲ-ում եղել է լավագույնը, իսկ 2012թ. ՊԲ-ում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի միջև ճանաչվել է լավագույնը։
Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գ.Գաբրիելյանը, որ իր զինվորական կենսագրությունն սկսել է 17 տարեկանից ու դեռ դպրոցը չավարտած՝ զորակոչվել է պաշտպանելու հայրենի Արցախը, վայելում է զինվորների ու ծառայակիցների հարգանքը և վստահությունը։ ՌԴ Ֆրունզեի անվան համազորային ակադիմիան գերազանցությամբ ավարտելուց հետո տարբեր զորամասերում պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, 2013թ. փետրվարից նրան է վստահվել այս զորամասի հրամանատարությունը։

Նորակոչիկների հետ տարվող աշխատանքի, մարտական հերթապահության, զինվոր-սպա հարաբերությունների, բանակում կանանց ներգրավվածության և մի շարք այլ հարցերի շուրջ է մեր զրույցը զորամասի հրամանատար, փոխգնդապետ ԳԵՂԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ։

-Պարո՛ն հրամանատար, առաջնագծում ծառայող զինվորի ու սպայի համար ո՞րն է գլխավոր խնդիրը։

-Անառիկ պահել իրեն վստահված սահմանային հատվածը, ցանկացած պահի պատրաստ լինել հակառակորդի հարձակմանը, հետ մղել նրան։

-Այսօրվա նորակոչիկը՝ 18 տարեկան պատանին, որ մեկ ամիս առաջ դեռ դպրոցական նստարանին էր, հոգեբանորեն պատրա՞ստ է դրան' այդ ծանր ու պատասխանատու՝ հատկապես առաջնագծում ծառայելու առաքելությանը։

- Ինձ էլ բանակ են զորակոչել դպրոցից։ Ինչ վերաբերում է զորակոչվող տղաներին, ապա փաստ է, որ 2013թ. այս զորակոչի տղաները և՛ լավ գիտելիքներով, և՛ ֆիզիկապես ու առողջական տվյալներով տարբերվում են նախորդ տարիների նորակոչիկներից։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ արդեն բանակ է զորակոչվում պատերազմից հետո ծնված սերունդը, որը քիչ թե շատ բարեկեցիկ պայմաններում է մեծացել:

Ասեմ նաև, որ մինչ առաջնագծում ծառայելը, զորակոչիկները նախ 6 ամիս նախապատրաստական գումարտակում են գտնվում, որտեղ նրանք անհատական ու մասնագիտական պատրաստության պարապմունքներ են անցնում։

Զրուցեց ԳՈՀԱՐ ՓԻԼԹՈՅԱՆԸ

շարունակությունն այստեղ'