Ռուս վերլուծաբաններից մեկը «վախեցնում է», որ եթե ռուս սահմանապահները չլինեն, ապա հայ-թուրքական ներկայիս սահմանագիծը կդառնա մոտավորպես թուրք-սիրիական սահմանի նման մի բան՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ներով և արևելյան լեզուներին անսովոր ռուսական ականջի համար այլ «սարսափազդու» անվանում ունեցող կազմակերպություններով: Չնայած դրույթի վիճելիությանը, եթե նույն տրամաբանությամբ շարունակենք, ապա Հայաստանի կորստով էլ Ռուսաստանի հյուսիսկովկասյան քաղաքները շատ ավելի հավանական է, որ կարող են վերածվել Հոմսի, Դերաայի կամ Հալեպի: