Հայ-ռուսական ռազմավարական յարաբերութիւններու “վտանգուած” ապագայի շուրջ ծաւալուած տեսական բանավէճը կը թէժանայ: Հայաստանի կողմէն անոր կը մասնակցին ինչպէս' “ռուսասէր”, այնպէս ալ' “ռուսատեաց” քաղաքական գործիչներն ու փորձագէտները, իսկ ռուսական կողմէն' “հայասէր եւրոպատեացները”: Այս բանավէճը կը յանգի մէկ հետևութեան' որ ուղին ալ ընտրէ Հայաստանը' եւրաինտեգրումը, թէ' ռուսադաւանութիւնը, միևնոյնն է' մեր երկիրն անխուսափելիօրէն պիտի կործանուի: Պիտի կործանուի եւրամիասեռականներու սպասուող սանձարձակութիւններուն, կամ ալ ռուսական արջի հայերու հանդէպ որդեգրելիք բութ և անօրէն ստրակահալածութեան պատճառով: Սա զգացմունքայինի ոլորտին կը վերաբերէր: Ռացիոնալի ոլորտին վերաբերողը տնտեսութեան եւ անվտանգութեան խնդիրներն են, որոնք յատկապէս բանավէճի ռուս մասնակիցներուն համար աւանդաբար անքակտելի միասնութիւն կը կազմեն: Անոնք կ'ըսեն. ”Հայաստանի ունեցած պահանջները Ռուսաստանի հանդէպ չափազանց մեծ են' մեզմէ Ղարաբաղի ճանաչում կ'ակնկալէք, աժան գազ կ'ուզէք, աժան զէնք կ'ուզէք, ռազմական աջակցութիւն կ'ուզէք եւ ատոր հետ մէկտեղ ալ կ'երթաք եւրաինտեգրման ճանապարհով: Բա այդ ազնիւ գործընկերոջ ընելու բան է : Եթէ այդպէս է, մենք ալ Ադրբեջանի հետ պիտի մերձենանք եւ այնժամ տեսնենք, թէ Ղարաբաղին ինչ ճակատագիր բաժին պիտի հասնի:” Պարզուեցաւ նաև, որ Հայաստանի եւրաինտեգրումը տնտեսական աղէտ կը գուժէ Ռուսիայի համար, որովհետև հակառակ այն հանգամանքին, որ այս երկու եղբայրական երկիրներն ընդհանուր սահման չունին, այնուամենայնիւ Հայաստանէն Ռուսիա կրնայ սկսիլ եւրոպական ապրանքներու հսկայածաւալ եւ անկառավարելի ներհոսք, որուն հետևանքով շատ կարճ ժամանակի մէջ ռուսական տնտեսական համակարգն անխուսափելիօրէն կը փլուզուի: Այսինքն' այն ինչ որ չկրցան ընել ռուսերուն սահմանակից Ուկրաինան ու Բելառուսը, գլուխ կը հանէ առևտրային գիգանտ Հայաստանը: Այս տխմարութիւնները դուրս կու տան Ռուսիայի մէջ որպէս հայերու բարեկամ յայտնի տարատեսակ գործիչները, որոնց անմիջական ջանքերու արդիւնքն են Հարաւային Կովկասի մէջ Ռուսիայի վերջին տասնամեակներուն ունեցած բոլոր ռազմաքաղաքական տապալումները: Տնտեսական ոլորտի հետ կապուած մէկ բան ակնյայտ է' ցաւալիօրէն Ռուսիան յարաբերականօրէն արդիւնաւէտ տնտեսական գործունէութիւն կը ծաւալէ բացառապէս իր ռազմական վերահսկողութեան տակ գտնուող տարածքներուն մէջ: Ռուսական քաղաքականութեան ստուերայինները, եւրաինտեգրման հետ կապուած Հայաստանին մեղադրանքներ ներկայացնելով, կը նախապատրաստեն Արցախը յանձնելու միջոցով Կիրովաբադի մէջ Ռուսիայի ռազմական ներկայութիւնը վերականգնելու համար անհրաժեշտ բարոյական և քաղաքական մթնոլորտն ու առարկայական պայմանները: Այս ամէնը կապ չունի Հայաստանի եւրաինտեգրման գործընթացին հետ, պարզապէս այդ մարդոց կարծիքով պահը հասունցած է, երբ գուցէ հնարաւոր պիտի ըլլայ Հարաւային Կովկասի մէջ ռուսական ներկայութիւնը տարիներ շարունակ ապահոված միակ իրական դաշնակցին' Հայաստանին դաւաճանելու միջոցով ընդլայնել այդ ներկայութիւնը:
Ռուսիայի անցեալն ու ապագան ծախած և քամիին տուած կոմերիտական երբեմնի վերնախաւի զառամեալ ներկայացուցիչներուն հերթական ստորութիւնն է: Ինչ ընենք' այդ ալ իրենց կենսակերպն է: Մենք պարզապէս պէտք է սառնասրտութիւն պահպանենք և պատրաստ ըլլանք նաև զէնքով դիմակայել ցանկացած արտաքին ճնշման: Իսկ աւելի լաւ կ'ըլլայ, եթէ քաղաքական մակարդակի վրայ կանխարգելուին հնարաւոր բացասական զարգացումները' այդ հնարաւորութիւնը կայ:
Հայ-ռուսական ռազմավարական hարաբերություններում մթնոլորտը թեժ է
17:30 - 10.Օգոստոս.2013
Առաջարկում ենք նաև
02/12/13 10:30
Հոնքերի ձևը` ըստ դեմքի կառուցվածքի
13/08/13 01:20
«Զինվորն անպայման պետք է գիտակցի, թե ինչի համար է ծառայում»
09/08/13 16:24
17 պատճառ, որ կին լինելն ավելի լավ է, քան տղամարդ...
22/07/13 15:53
34 համարի ավտոբուսի վարորդը փորձել է երկաթե գործիքով հարվածել 100 դրամ վճարող ուղեւորի գլխին (տեսանյութ)
08/07/13 09:02
Աստղագուշակ հուլիսի 8-ի համար
03/07/13 09:00
Աստղագուշակ հուլիսի 3-ի համար
29/06/13 17:04
Երբ մահապարտն Արծիվ է
29/06/13 00:45
Ծխացող աչքերդ
28/06/13 15:59
Կախվածությունը սոցիալական ցանցերից
25/06/13 11:44
ՀՀ կառավարության ծաղրանկարները..
25/06/13 10:00
Սիրո էներգիան
25/06/13 09:07
Կրակոցներ Երևանում
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան