,ՆՈՐ ԱԼԻՔ,-ում Վրաստանի ներկայացուցիչը երգեց: Շնորհալի աղջիկ է Սալոմեն, մի անգամ էլ եմ լսել, հավանել եմ: Բայց նրա կատարումը որևէ կապ չուներ զուգերգի-դուետի հետ... Խախտված էր ձևաչափը, ,,Ջորջիա,, դուետը հանդես էր գալիս ընդամենը ,,ֆոն ստեղծողի,, դերով, մինչդեռ զուգերգ բոլորովին այլ բան է նշանակում... ,,Հիացած,, ժյուրին գրեթե միաձայն 11 միավոր նշանակեց: Միայն Տոտո Կուտունիոն գնահատեց՝ 8... Հաղորդավարը փորձեց տափակ ռուսական հումորով ,,զգոնության,, կոչել իտալացի նշանավոր երգչին: Բայց Տոտո Կուտունիոն իսկապես ամենապրոֆեսիոնալ ձևով էր մոտեցել կատարմանը: Իհարկե, Մելաձեների հաշիվները մի քիչ խառնվեցին, բայց ,,իրենց,, երգչուհին զբաղեցրեց առաջին հորիզոնականը մի ժամանակ... Ինչու՞ եմ խոսում այս մասին: Գիտենք, որ ,,Նոր ալիք,,-ից վաղուց դուրս է մղվել պրոֆեսիոնալ գնահատման սկզբունքը, որ ռուսական շոու-բիզնեսի բոմոնդը վաղուց իր օրենքներն է հաստատել այս մրցույթում՝ իբրև ծխածածկույթ ունենալով իսկապես տաղանդավոր և իսկապես պրոֆեսիոնալ Իգոր Կրուտոյին: Բայց գոնե մի քիչ ,,թաքուն,, անեն անազնիվ բաները... Ախր, աչք է ծակում, չէ... Եթե շարունակեն այսպես, ստիպված կլինենք Սոնա Շահգելդյանին շտապ ուղարկել Յուրմալա, որպեսզի նրանց հետ ռուսերեն խոսի...