Համեմատությունները մեր կյանքում շատ մեծ տեղ են զբաղեցնում: Մենք միշտ կատարում ենք համաեմատություններ մարդկանց, հագուստների, օծանելիքների և այլնի միջև: Փորձում ենք հասկանալ, թե որն է ավելի լավը: Հիմա ես ուզում եմ համեմատություն անցկացնել տղամարդու և կնոջ միջև: Ավելի ճիշտ ներկայացնել 17 պատճառ, որ կին լինելը ավելի լավ է: Դե սկսեցինք'
1.Կինը կարող է իրեն թույլ տալ լացել բոլորի մոտ և դրա պատճառով խայտառակ չլինել, այլ հակառակը. դա երբեմն օգնում է լուծել խնդիրները,
2.Կնոջը հարկավոր չէ սափրվել ամեն օր,
3.Իր շատ քայլեր և բացթողումներ, նա կարող է բացատրել կանացի տարրական տրամաբանությամբ,
4.Կինը հիշում է բոլոր կարևոր և ոչ կարևոր ամսաթվերը: Եվ նա, ի տարբերություն տղամարդու, ստիպված չի լինում ամաչել մոռանալու պատճառով և մեղքը քավելու համար գնել տարբեր նվերներ,
5.Կինը կարող է ծախսել, ավելի ճիշտ քամուն տալ տղամարդու փողերը, բայց հակառակ տարբերակի դեպքում դա կդիտվի որպես ամոթ և խայտառակություն,
6.Կինը կարող է հեշտ ընդունվել աշխատանքի իր գեղեցիկ արտաքինի շնորհիվ, բայց տղամարդուն սիրուն աչքերը չեն օգնի,
7.Կինը իր դեռահասության տարիքի բշտիկները կարող է ծածկել հազար ու մի զռթ ու զիբիլներով և հիասքանչ տեսք ունենալ, բայց տղամարդը ստիպված է մարդկանց երևալ այդ սարսափազդու տեսքով,
8.Կինը կարող է ընկերուհու հետ քնել նույն մահճակալում, հագնել միմյանց շորերը, փաթաթվել որքան ուզում են, բայց դրա հետ մեկտեղ, ոչ ոք չի մտածի թե նրանք շեղում ունեն,
9.Կինը կարող է իր մայրիկի հետ հեռախոսով խոսել մի քանի ժամ, բայց նրան չեն անվանի << մամայի բալա>>,
10.Կնոջը ավելի հաճախ են տալիս նվերներ,հատկապես ծաղիկներ,
11.Եթե կինը հարվածում է տղամարդուն, նա չի կարող պատասխան հարված հասցնել, դա չգրված օրենք է,
12.Կինը զոքանչ չի ունենում,(բայց մեկ մեկ ահավոր սկեսուր է ունենում)
13.Կինը կարող է ուշանալ հանդիպման համար նշանակված ժամից, ավելին. նա կարող է իր սեփական հարսանիքին ներկայանալ վերջին պահին,
14.Տղամարդուն բարում չեն առաջարկի անվճար խմիչք իր երկար ոտքերի, կամ գեղեցիկ կազմվածքի համար,
15.Կինը երթուղայինում երբեք իր տեղը չի զիջի տղամարդուն,
16.Կինը հղիության ժամանակ տղամարդուց ստանում է, այն ինչ սիրտն ուզում է, իսկ տղամարդիկ նման հնարավորություն չունեն,
17. Եվ վերջապես միլիոնատիրոջ հետ ամուսնանալը տղամարդկանց դեպքում քիչ կամ ընդհանրապես հավանական չի: