Կարծեմ Գ.Էմինն է ասել.ՙՙԽոսքը զենքի պես զգույշ օգտագործիր...՚՚
Ճշմարիտ խոսքեր, որոնց մասին միշտ պետք է հիշեն լրագրողները, սոցիալական կայքերի օգտատերերը, հասարակական-քաղաքական գործիչները, բոլորը...
Մինչդեռ ինչ զգուշություն, ինչ բարոյականություն...ՙՙԿրակահերթեր, դիպուկահարներ՚՚, մտածված եւ պատահական ՙՙկրակոցներ՚՚, ՙՙսպանություններ՚՚ ու ՙՙվիրավորներ՚՚...
Շատ հաճախ խոսքը նույնիսկ զենքից էլ վտանգավոր է, շատ վտանգավոր...Գրում են ինչ ուզում են, գրում են ինչպես ուզում են, գրում են տրորելով պարկեշտության, բարոյականության նորմերը, գրում են առանց ճշտելու փաստերը, հաճախ իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ, նույնիսկ փողոցային բամբասանքներ եւ ուղղորդված՝ վճարված հոդվածներ...
Իրոք-որ խոսքը զենքի պես է, եթե ոչ ավելի հզոր...