Գյումրին, որը թատերական հարուստ ավանդույթների քաղաք է, վերջապես իր փառատոնն ունեցավ՝ ԴՈՒԵՏ...
Շատ ուրախ եմ, որ փառատոնի մտահղացման ակունքների մոտ եմ կանգնած եղել, որ առաջին պաշտոնական գրությունները համապատասխան մարմիններին ես եմ գրել... Ուրեմն, իմ համեստ ներդրումն ունեմ այդ փառատոնում: Վստահ եմ, որ Նիկոլայ Ծատուրյանի և իմ ջանքերը այսօր վստահելի ձեռքերում են:
Ուրախացնում է այն հանգամանքը, որ փառատոնի հանձնախմբում ընդգրկված են ինչպես թատերական արվեստի արհեստավարժներ, այնպես էլ սիրողական կինոյում հետաքրքիր քայլեր կատարող անձ: Ուրեմն, բազմակողմանի խոսակցություն կստացվի: Փառատոնի տնօրինությունը հրաժարվել է հանձնախմբում թատերագետներ ընդգրկելու գաղափարից: Որքան էլ ցավալի է այս հանգամանքը, քանի որ դուրս է մղվել թատերական միտքը, բայց սա էլ այդ փառատոնի առանձնահատկությունն է: Ուրեմն, պետք չէ հարցեր հղել...
Ամեն ինչ լավ է լինելու, Գյումրին թատերական տոն է ապրելու:
ԲԱՐԻ ԵՐԹ: