Հեքիաթի թագավորի մոտ մտքի պայծառություն եղավ միայն աղքատի խոսքերից հետո, և նա ստիպված եղավ վերաիմաստավորել իր կյանքը: Իսկ ահա ես բառացիորեն «սառեցի» վերջին սեանսի ավարտին:
Ես նորից զգացի, թե ինչպես է աչքերիցս ընկնում քողը և բացվում է անսահմանափակ թվով իրավիճակներ, փաստեր, մտքեր և տեսակետներ, որոնք փոխարինում են իրար, ինչպես օրացույցում:
Թվում էր՝ իմ ողջ անցած կյանքը ձեռք բերեց այլ իմաստ, այն պահից, երբ ես ինձ համար բացահայտեցի «թանկ» և «էժան» բառերի իմաստը:
Ի՜նչքան իրերի համար ես թանկ վճարեցի: Եվ ինչքա՜ն բաներ ես ստացա նույնիսկ չմտածելով, թե ինչքան էժան դրանք հասան ինձ: Ժլատությունն ու չափից շատ ծախսելը նույն սխալի երկու տարբեր ծայրահեղություններն են:
Ագահն ու ծախսողը' այս երկու մարդիկ բնակվեցին իմ մեջ: Իրենք կազմում են ամուր զույգ, բայց փորձում են առանձնանալ, մրցակցում են, ուզում են դուրս գալ ջրի երես, գերակշռել…

 

 


Հակադրությունների խաղ, որի մասին այդքան խոսել է Խորխեն….
Ինչպիսի խենթություն է, որ աշխարհում յուրաքանչյուրն ունի իր զույգը: Յուրաքանչյուր իր ունի իր հակադրությունը:
- Յուրաքանչյուր բժիշկ Ջեկիլին պարոն Հայդի հետ:
- Եվ այդպես մի՞շտ ,– հարցրեցի ես Խորխեին:
- Այո, Դեմիան, միշտ: Քանի որ աշխարհը, որում մենք ապրում ենք, մեծ ին ու յան են. երկու մասեր, որոնք կազմում են մեկ միասնություն: Երկու կեսեր, որոնց միջև տարբերություն կարելի է տանել միայն դրանք հասկանալու համար, բայց որոնք գոյություն չունեն առանձին-առանձին: Նայի՛ր….
Հաստլիկը վեր կացավ ու մոտեցավ պահարանին: Բացեց դուռը և սկսեց փորել դրա ներքին խառնաշփոթը: Գտավ գրպանի լապտերը, սեղմեց կոճակը, բայց լույսը չմիացավ: Այդ ժամանակ խփեց ինչ-որ բանի մի քանի անգամ՝ մինչև վառվեց: Այնուհետև նա միացրեց սենյակի լույսը և ուղղեց լույսը շերտավարագույրներով փակված պատուհանին:

 

 


–Տեսնում ե՞ս լույսի ճառագայթը,– հարցրեց նա ինձ:
– Այո, իհարկե:
– Ինչո՞ւ:
– Քանի որ լույսը միացրած է,- պատասխանեցի ես՝ չկասկածելով ինչի մասին է խոսքը:
– Հիմա բարձրացրու շերտավարագույրը:
Ես արեցի դա:
– Իսկ հիմա՞, – հարցրեց նա՝ ուղղելով լույսը պատուհանին, որից այն կողմ շողում էր կեսօրվա արևը:
– Իսկ հիմա ի՞նչ,– չհասկացա ես:
– Լույսը միացրած է, թե ո՞չ:
– Ես չգիտեմ:
– Ինչո՞ւ: Մի՞թե դու չես տեսնում ճառագայթը:
– Ոչ, հիմա ոչ:
– Գիտե՞ս՝ ինչու:
– Դե, արև…,- փորձեցի բացատրել ես:
– Դու չես կարող այն տեսնել, քանի որ դրա համար հարկավոր է մթություն: Հասկանու՞մ ես: Ցանկացած բան գոյություն ունի միայն իր հակադրության գոյության շնորհիվ: Այսպես է տեղի ունենում ամեն ինչի հետ՝ լույսի և մթության, օրվա և գիշերվա, կանանց ու տղամարդկանց, ուժեղության և թուլության հետ:
Հաստլիկը հանգցրեց լապտերի լույսը, նետեց այն պահարանի մեջ, նստեց և շարունակեց գրեթե հիացմունքով.

 

 


– Սա տեղի է ունենում արտաքին աշխարհում, և բնականաբար նաև ներքինում: Ինչպե՞ս մենք կկարողանայինք գնահատել մեր ուժեղ կողմերը, եթե մենք չունենայինք թուլություններ: Ինչպե՞ս կկարողանայինք սովորել, եթե չիմանայինք անգրագիտությունն ինչ է: Ինչպե՞ս մենք կլինեինք տղամարդ կամ կին, եթե գոյություն չունենային կանայք և տղամարդիկ: Եվ սա ամենը չէ: Ինչպե՞ս է տեղի ունենում, որ մենք ծնվում ենք միայն տղաներ կամ աղջիկներ, եթե մեր յուրաքանչյուր բջիջ պարունակում է տեղեկատվություն երկու սեռերի մասին էլ: Մենք շատ ենք լսել, որ այն բոլորը, ովքեր համարում են իրենց գերմարդ և փորձում են ցուցադրել դա, իրականում տառապում են թերարժեքության բարդույթով: Եվ դա իրականում այդպես է:
Լրիվ նույն բանն է տեղի ունենում, մեր մյուս բնութագրիչների հետ, երբ որևէ մեր որակ ավելի է արտահայտվում, քան մյուսը: Սա չի նշանակում, որ այդ որակը գերակայում է, հաճախ նմանատիպ առավելությունը ցուցանիշ է հակադարձ որակը ծածկելու համար՝ նպատակ ունենալով ճնշել այն և արդյունավետ հեռանալ նրանից:
– Բայց այդ դեպքում, եթե այն ամենը, ինչ դու ասեցիր, իրականություն է, յուրաքանչյուր լավ մարդու դիմակի տակ թաքնված է վատը,- վրդովված ընդհատեցի ես նրան:
– Ես չէի համարձակվի պնդել, որ միշտ այդպես է լինում: Ես միայն ասում եմ, որ այդպես լինում է: Եվ նույնիսկ կհամարձակվեմ ասել, որ այս բարի մարդը պետք է մի բան անի այդ վատ մարդու հետ, ով նույնպես ապրում է իր մեջ: Եվ այն, ինչ նա արել է, իզուր չէր, նա դրա համար թանկ է վճարել: Միգուցե ես փորձում եմ ասել քեզ, որ շատ կարևոր է իմանալ, թե ինչեր եմ ես թաքցնում իմ մեջ և ինչի համար եմ ես դա անում:

 

 


– Վերջ, բավական է,- նեղվեցի ես:
– Քանի որ դու հիմա լաց կլինես, ես քեզ կպատմեմ հեքիաթ, քանի դու չես գնացել:
Այնպես եղավ, որ մի անգամ երկնային դարպասների մոտ հավաքվեցին մի քանի հարյուր ոգիներ, ովքեր մահացել էին այդ օրը:
Սուրբ Պետրոսը, ով դարպասների պահպանողն էր, կարգավորում էր շարժը:
– Ըստ ղեկավարի հանձնարարության, նոր ժամանածներին մենք կբաժանենք երեք խմբի՝ կախված նրանից, թե ինչպես է նա իրականացրել 10 պատվիրանները:
Առաջին խմբում կլինեն մարդիկ, ովքեր խախտել են բոլոր պատվիրանները գոնե մեկ անգամ:
Երկրորդ խումբը նրանք են, ովքեր խախտել են գոնե մեկ անգամ 10 պատվիրաններից ցանկացածը:
Եվ վերջին խումբը կկազմեն մարդիկ, ովքեր երբևէ չեն խախտել 10 պատվիրաններից որևէ մեկը:
– Ահա, – ասաց Սուրբ Պետրոսը. – Բոլոր պատվիրանները խախտածնե՛ր, կանգնեք աջից:
Ոգիների կեսը հայտնվեցին աջ մասում:
– Հիմա, – բացականչեց նա, – նրանք, ովքեր խախտել են մեկը, կանգնե՛ք ձախից:
Բոլորն անցան ձախ կողմ: Դե, գրեթե բոլորը: Բոլորը բացի մեկից:
Կենտրոնում մնաց մեկ ոգի, որը պատկանում էր մի լավ մարդու: Իր ողջ կյանքում նա իրականացրել էր դրական գործեր, ունեցել էր դրական մտքեր:
Սուրբ Պետրսը զարմացավ: Միայն մեկ ոգի մնաց լավերի խմբում:

 

 


Նա միանգամից կանչեց Աստծուն՝ տեղյակ պահելու համար:
– Բանը նրանումն է, որ եթե մենք հետևենք մեր պլանին, այս խեղճը կտանջվի ձանձրույթից միայնության մեջ: Ինձ թվում է մի բան պետք է անել:
Աստված կանգնեց մեղսավորների առջև և ասաց.
–Նրանք, ովքեր հիմա զղջում են, ներված կլինեն, իսկ իրենց մեղքերը կմոռացվեն: Զղջացողները կարող են միանալ կենտրոնում մաքուր ու անմեղք ոգիներին:
Բոլորը կամաց-կամաց տեղափոխվեցին կենտրոն:
–Կանգնե՛լ: Անօրենություն: Դավաճանություն,- լսվեց բղավոց: Դա առաջնորդի ձայնն էր:
- Այսպես չի կարող լինել: Եթե ինձ ասեին, որ մեղքերը ներվելու են, ես չէի ծախսի իմ կյանքը անիմաստ:
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Գողգոթա"

 

 

 

 

 


Միհրդատ Ռոստոմի Մադաթյան