Գնում եմ Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ժամը 9:30-ին դատավոր Դադոյանը հրապարակելու է քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշմանը:
«Ունեմ փոքր, բայց անկեղծ հույս, որ այսօր Ասլանյանի ազատությունը կվերականգնվի: Հիշեցնեմ, որ նա անազատության մեջ է 2021թ. դեկտեմբերից»,- գրել է փաստաբանը: