Էդգար Էլբակյանը գրում է. «ԴԱՇՆԱԿԻՑ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
• Դաշնակցակերտումը, նույն ինքը՝ դաշնակից ձեռք բերելը, ցանկացած պետության (հատկապես՝ փոքր) ռազմավարական մտքի խորության ցուցիչն է։ Եթե կարողանում ես հաջող դաշնակցակերտում իրականացնել, ուրեմն կենսունակ ես։ Մեծ առումով սա մարդու կենսաբանական բնույթի արտահայտումն է մեծ քաղաքականության մեջ։ Պատահական չէ, որ կենցաղային խոսքում ևս «էդի իսկի 1 հատ նորմալ ընկեր չունի»-ն սոցիալական պարսավանք է, իսկ «մեծ շրջապատի տեր մարդ»-ը՝ գովեստ։
• Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով»։ Դաշնակից կերտելու համար նախ հարկավոր է սեփական շահերը ճշգրիտ սահմանել, ապա՝ ցուցաբերել մարտավարական ճկունություն՝ առանց զոհաբերելու ռազմավարական առաջնահերթությունները։
• Մի անգամ հայոց ռազմաքաղաքական էլիտան այդպիսի ճկունություն ցուցաբերեց՝ Աբդուլ Համիդի ստեղծած «համիդիե» գնդերից մեկի սպային ընդունելով հայոց բանակի շարքեր, և չսխալվեց։ Նաև այդ քայլի շնորհիվ երկարաժամկետ հեռանկարում հայությունը ձեռք բերեց ռազմավարական դաշնակից։ Փորձե՛ք գուշակել, որ հերոսի մասին է խոսքը, որի պատվին նաև արձաններ են կանգնեցված Հայաստանում»։