Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դուք չեք գտնելու այս իշխանության գեթ մեկ աջակից, երբ այս իշխանության դիրքերը սկսեն սասանվել: Դուք չեք գտնելու գեթ մեկ ագրեսիվ ոստիկան, երբ այս իշխանության դիրքերը սկսեն սասանվել:Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն:
Ոչ իր ֆեյքերը, ոչ իր «քաղ. թիմը», ոչ դասարանցին, ոչ էլ աշխարհի ուժեղները չեն պահելու, դա փլուզվող իշխանության աքսիոմա է:
Այս փուլում իշխանության փլուզումը սկսվելու է, ոչ միայն իշխանության վրա ճնշման արդյունքում փողոցից, այլ երբ իշխանության ներսում ևս սկսվի նրա ապալեգիտիմացումը: Դա անխուսափելիորեն հանգեցնելու է ռեսուրսների քայքայման, թ՛ե մարդկային և թ՛ե կադրային մակարդակներում և սկսվելու է կառավարելիության խորը ճգնաժամ: Սա արագ խորացնելու ձևերից մեկը նաև հանրային ընդվզման այդ թվում խաղաղ և լեգիտիմ ուժի կիրառման և ճնշման մեջ է,շարունակական ու համառ ճնշման, պերմանենտ աննահանջ ճնշման, այլ ոչ թե մեկ և հուժկու:
Այդ ամենը հանգեցնելու է ուժային կառույցների՝ «ոստիկանություն, դատախազություն, քննչական և հատուկ ծառայություններ» իշխանապաշտպան գործունեության արդյունավետության բացարձակ անկման:
Սասանման գաղտնիքը ընդդիմացողների համբերատար և փոքր հաղթանակների մեջ է, որը ձևավորում է լայն և նոր շրջանակների ներառում և ձնագունդ, երբ այն ձևավորվեց՝ դրա գլորվելը ինքնաբերաբար է լինելու:
P.S. Փոքր ու պերմանենտ հաղթանակներով»: