Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
ԿԳՄՍ–ն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթը։ Նախ շնորհավորում եմ բոլոր հաղթողներին։ Կարևոր է, որ այս տարի կար չափման գործիքակազմ։ Մարդիկ ներկայացնում էին հայտեր և ըստ այդ հայտերի հանձնաժողովը չորս բաղադրիչներով նշանակում էր գնահատականներ։ Ըստ էության, գնահատվում էր նախագիծը, ինչը շատ կարևոր է։
Եթե հիշում եք, նախորդ տարիներին, նորմալ աշխատանք կատարող ուսուցիչների կողքին, մեքենաներ կամ պարգևներ էին ստանում նաև անհասկանալի ծյոծաներ(հասկանալի է, թե որ արժանիքների համար, բայց դրանք հանրակրթական չէին)։
Կարծում եմ, որ այս ձևն իր թերություններով հանդերձ, դրական զարգացման լավ տեղ ու դաշտ ունի։
«Կրթություն և Համերաշխություն» արհմիության կողմից ես ներառված եմ գնահատող հանձնաժողովում։ Հանձնաժողովի անդամները գնահատել են միմյանցից անկախ։ Գոնե ես, որևէ մեկի հետ չեմ խորհրդակցել։ Ինձ ուրախացրեց հատկապես այն հանգամանքը, որ իմ կողմից բարձր գնահատված ու հաղթող ճանաչված հայտերի մեջ էական տարբերություններ չկան։ Սա նշանակում է, որ քայլ է կատարվել դեպի չափելի գործիքակազմ, որը կիրառվել է հանձնաժողովի մյուս անդամների կողմից ևս։