Դպրոցների վերաբացման ուղեցույցը չի պատասխանում մի շարք կարևոր հարցերի.
Ա. Ու՞մ միջոցներով են թեստավորում անցնելու մանկավարժական և վարչական անձնակազմերը(նշված է՝ ԱՆ ժամանակացույցի և սկզբունքների հիման վրա, որևէ խոսք չկա միջոցների մասին):
Բ. Հավելյալ աշխատանքի դիմաց ուսուցիչներն ինչպե՞ս են վարձատրվելու: Տպավորություն է, որ այդ բեռը թողած է դպրոցի վրա: Այս խնդիրը շատ սուր դրվելու է հատկապես խոշոր քաղաքներում:
Գ. Դպրոցներում պետք է լինեն մեկ շաբաթվա ախտահանիչ միջոցներ, դիմակներ և այլն: Ու՞մ հաշվին:
Դ. Ուսումնական օրինակելի, թեկուզ միջանկյալ պլաններ լինելու՞ են սահմանափակումների պարագայում: Ասեմ որ նորից ունենք իրավական խախտում, այն պետք է հրապարակված լիներ դեռ ապրիլ ամսին: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հիմա օգոստոսն է: