18:03
«Դեռ շատ դատավորներ կարող են Քոչարյանի գործով ինքնաբացարկի գնալ». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռ շատ դատավորներ կարող են Քոչարյանի գործով ինքնաբացարկի գնալ։ Հայաստանում այդ համակարգը մնացել է հինը։ Նրանցից շատերը նախկինների հետ նույն կատյոլից են սնվել ու հիմա մտերիմներին չեն դատելու։

Կամ էնքան կոմպրոմատներ են թողել, որ պատկերացնելն անգամ դժվար է։ Իսկ հեռու հեռուներում, մի մարդ իրեն ներկայացնում է Արդարադատության նախարար մի ոլորտում, որտեղ կարծես ոչ ոք նրան չի ենթարկվում։

Իսկ մեկ այլ մարդ նախկին իշխանություններից, բավականին խելացի, յուր կադրերի միջոցով շարունակում է կառավարել այդ համակարգը»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս