Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար հոդված էի ուզում գրել, բայց դեռ ժամանակ չկա.
     Նախորդ իշխանությունների օրոք, մեր քննադատությունները հիմնավորված էին: Հաճախ դրանք կրում էին գաղափարական բնույթ, կային լրջագույն կիքսեր: Իշխանության մեջ հանգրվանած օդիոզ դեմքերը, հանցագործ օլիգարխները, նրանց կողմից ղեկավարվող բանդաները, քաղաքական բռնաճնշումները և հետապնդումները, երկիրը քայքայող կոռուպցիան, ամեն անգամ նորովի կեղծվող ընտրությունները քննադատության լայն դաշտ ու հնարավորություններ էին ընձեռում: Սակայն, սրանով մեկտեղ, ես ու գոնե իմ ընկերները, երբեք քննադատության մակարդակը չենք իջեցրել պլենդուզից ցածր, մարդկանց չենք պիտակել, անձնականին չենք կպել:
     Արդի փուլում, ամեն ինչ հակառակն է: Այս իշխանության մեջ օլիգարխներ չկան, քրեական տարրերը բացակայում են, նրանց կողմից բանդաներ չեն ֆինանսավորվում ու կիրառվում սեփական ժողովրդի դեմ, համակարգի գագաթը կոռումպացված չէ, կատարվում են քայլեր, երբեմն իհարկե ոչ բավարար, երկիրը ծանր վիճակից հանելու համար:
     Այս գործոններով է պայմանավորված նաև, որ ներկայիս ընդդիմադիրներից շատերի քննադատությունը ոչ թե բովանդակային է, այլ հագեցած է լաչառային և ինչպես կասեր մեր հարևան Ճոդալը՝ չիչո-չանթային երանգներով: Հայհոյանքը, մաղձը, չարությունը փորձում է խեղդել քաղաքական գործընթացները և այն գեներացնել գործող իշխանությունների դեմ:
     Հարկ է անդրադառնալ մի կարևոր հանգամանքի ևս: Այդ թիրախավորված հայհոյողները, այս կամ այն փուլում մաս են կազմել նախորդ իշխանության, օգտվել են բազմաթիվ լիցենցիա ստուպրիներից ու փոքր-ինչ քաղաքական մակարդակ ունենալու պարագայում, միայն ու միայն երախտապարտ պետք է լինեին, որ այսօր, առանց բռնաճնշումների ապրում են ՀՀ-ում: Ու կապ չունի, նրանք անմիջական մասնակիցն են այն բոլոր չարագործությունների, որոնք տեղի են ունեցել մեր երկրում, թե պարազապես այն լուռ հանդուրժողներից էին, որոնք վայելել են իշխանության բարիքները:
     Եվ վերջում. հայ հասարակությունը խոհեմ է: Տասնապատիկ խոհեմ, քան նրանք կարծում են: Հայ հասարակությունը կդիմադրի այս հերթական՝ ստի, դավադրությունների, կեղծիքի, հայհոյանքի, քսու վարքագծի ալիքին ու դուրս կգա դեպի պարզաջուր»: