Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք լավ չենք պատկերացնում, թե ինչ է ասել ԱԱԾ: Առավել վատ ենք պատկերացնում, թե ինչ է ենթադրում լինել ԱԱԾ պետ: Անկախ այն բանից, թե ով ինչ վերաբերմունք ունի երկար տարիներ ԱԱԾ պետ աշխատած Գորիկ Հակոբյանի նկատմամբ, նա լուրջ առավելություն ուներ՝ չէր խոսում: Չի խոսում նաև կարճ ժամկետով ԱԱԾ պետ աշխատած Գեորգի Կուտոյանը: Դա նշանակում է, որ նա հասկացել է, թե ինչ կառույց է ղեկավարել: Իսկ երբ Արթուր Վանեցյանն է խոսում, այստեղ փուլ են գալիս մեր բոլոր պատկերացումներն ԱԱԾ-ի մասին: Շատախոսել կարող ենք ես ու Միսկարյան Գարեգինը: Մենք ԱԱԾ պետ չենք: Բայց երբ ԱԱԾ ներկա, թե նախկին պետն է շատախոսում, նախ ինքն իրեն ու կառույցն է անլրջացնում և երկրորդ՝ սկսում է նմանվել հայտնի սկետչի՝ «ես ամեն ինչ գիտեմ» ասող պատանուն»: