16:55
«Նա փորձում է կրոնը վերադարձնել մարդուն». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես գիտեք, վերջին շրջանում Հռոմի Պապն ինձ հիացնում է: Նրա վերջին քայլը՝ ոտքեր համբուրելը, տարատեսակ մեկնաբանությունների հիմք դարձավ: Շատերը կարող են ծաղրել նրան, անվանել պոպուլիստ, դեմագոգ և այլն: Իրականում Պապը հեղափոխական է: Հեղափոխական՝ բառի դրական իմաստով: Իր հեղափոխությամբ, նա փորձում է կրոնը վերադարձնել մարդուն: Դուրս բերել այն աստիճանակարգային տարատեսակ բադություններից, որոնք այդքան զզվեցրել են հավատացյալներին: Կրոնը մարդու համար է: Պապը կրոնին նորից տալիս է մարդկային կերպար: Նա վերադառնում է իր կրոնի ակունքներ, որտեղ ձևականությունները համեմատաբար քիչ էին, խեղդող չէին ու ամեն ինչ ավելի պարզ էր»:

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս