Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն ես, հեղինակային հոդվածի համար, պետությանը վճարում եմ 10% հարկ: Հարց չկա, էլի վճարեմ: Բայց միևնույն պահին, Երևանի գողտրիկ անկյունում ծվարած ռեստորանը, որպեսզի իրական հարկերը չվճարի, նույն ռեստորանի խոհանոցում բացել է 6-10 հատ Ա/Ձ ու վճարում է 5% շրջ. հարկ: Հասկանո՞ւմ եք՝ ինչ զեղծարարության մասին է խոսքը: Հաշիվ ես ուզում, նույն օբյեկտի նույն խոհանոցից, նույն ՀԴՄ-ի վրա, նույն պլեճ կարտոֆիլի երկու բաժինի համար, ՀԴՄ կտրոն են տալիս տարբեր Ա/Ձ-ներով: Գիտե՞ք՝ ինչու, ասեմ: Որովհետև ՊԵԿ կոչվածը, գնում տուգանում է գյուղական մի փոքր խանութ՝ ՀԴՄ չտպելու համար, մի շոու է կազմակերպում, իսկ այ խոշորին, որը 100 միլիոններով գերազանցում է շրջ. հարկի շեմը, չտեսնելու է տալիս: Հետո ստացած պարգևավճարով գալիս էդ ռեստորանում հաց է ուտում, բայց իբր մուխլյոժը չի հասկանում:
Էս ընթացքում, թե էդ կառույցը քանի փոփոխություն խաբելով անցկացրեց, դրա մասին մի օր կխոսենք: Հիմա՝ կարանտինից հետո, սրվելու է սոցիալական խնդիրը, բյուջեի մուտքերի խնդիրը, իսկ էդ կառույցը, դագանակն առած ընկնելու է ում ջա՞նը: Իհարկե, փոքրի, որի վրա, որ ուժը պատում է: Իսկ այ Հայաստանից արտահանվող միլիոնավոր դոլարների հանքաքարի բաղադրությունը բաղդատելու ու նորմալ հարկեր սահմանելու էն բանից (պլոճիկից) չունի: Հետխորհրդային երկրներում, բացառությամբ Վրաստանի ու Մերձբալթիկայի, հարկային ռեֆորմ կոչվածը գոյություն չունի: Այն շարունակում է ծառայել նաև որպես քաղաքական գործիք:
Եկեք էս գլխից պայմանավորվենք, որ կամ նորմալ հարկային ռեֆորմ ենք անում ու իրական խոշորների վզից բռնում, կամ հետո իրարից չենք նեղանում»: