IV դարում եղել է Ռշտունի նախարարական տան սեփականությունը։ X-րդ դարասկզբին Գագիկ Արծրունի թագավորը Աղթամարում մեծ շինարարություն է ձեռնարկել, կառուցել անառիկ բերդաքաղաք եւ Սուրբ Խաչ եկեղեցին։ Աղթամարը Վասպուրականի Արծրունյաց թագավորության քաղաքական ու հոգևոր կենտրոնն էր, իսկ Սուրբ Խաչը՝ բոլոր ժամանակների հայ ճարտարապետության հոյակերտ կոթողներից մեկը։