Գտնվում է Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Սպեր գավառում, Ճորոխի ափին, Կարինից 121 կմ հյուսիս-արևմուտք։ Հայտնի է իր նշանավոր բերդով, քարանձավներով, հանքային աղբյուրներով, արծաթի ու պղնձի հանքերով։ Բաբերդն ունեցել է չորս եկեղեցի՝ Ս. Աստվածածին, Ս. Հովհաննես, Ս. Հրեշտակապետ ու Ս. Աստվածամայր (վերածվել են մզկիթների): Քաղաքի մոտ, մի գեղատեսիլ բլրի վրա են գտնվում Ս. Գր. Լուսավորիչ վանքի ավերակները: 1915 թ. Բաբերդն ուներ ավելի քան 10,000 հայ բնակիչ: Այժմ թուրքաբնակ է։
Հինավուրց բերդը' շրջապատված Ճորոխ գետով:
Հինավուրց բերդը
Բաբերդի դաշտը
Բաբերդ
Բաբերդ