Քանի որ մեր ԱԳՆ-ն լռում է ու Հայկական տուրիստական գործակալություններին կարգի չի բերում, ստիպված ինքս պատերազմ կհայտարարեմ այն գործակալություններին ովքեր այս խառնակ օրերին մի քանի կոպեկի համար վտանգի տակ են դնում մեր հայրենակիցների կյանքը:
Էրգիր տանող տուրիստական գործակալություններն այդքան էլ տուրիստական չեն, դրանք ընդամենը ուղևորափոխադրող ընկերություններ են, որոնք պատասխան են տալիս որոշակի երթուղու համար: Իսկ երթուղին հետևյալն է Երևան-Կարս կամ Անի- Երևան: Շատ անշառ երթուղի է: Եթե Աստված մի արասցե զբոսաշրջիկների հետ մի բան պատահի ասենք Վանում, այս գործակալությունները լրիվ ազատվում են պատասխանատվությունից:
Հարգելի հայրենակիցներ, մի գայթակղվեք տարատեսակ գովազդներով: Այդ գործակալություններից պահանջեք, որ ապահովագրեն ձեր կյանքը տվյալ ժամանակահատվածի համար, ուշդիր եղեք , որ պայմանագրում իրենք պատասխանատվություն կրեն իրենց մատնանշած երթուղիների համար, ինչպես նաև հյուրանոցում, ռեստորանում , թանգարանում, պատմամշակույթային հուշարձաններում ևս պատասխանատվություն կրեն ձեր կյանքի համար:
Առայժմ այսքանը, կարծում եմ այս փոքրիկ բացահայտումը կընդունեք ի գիտություն մոտակա ժամանակաշրջանում որպես զբոսաշրջիկ Էրգիր մեկնելիս:
Կիլիկիա Հայաստան