Արեն Ապիկյանը ֆեյսբուքում գրել է.
«Փաշինյանը զուգարանների պահով 100% ճիշտա ասում: Ուղղակի լավ կլինի սկսի ոչ թե մասնավոր ռեստորաններից, այլ իր ենթակայության տակ գտնվող պետական կառույցների զուգարաններից: Խոսքը գնում է նախարարությունների, մարզպետարանների, համայնքապետարանների, ոստիկանության, հիվանդանոցների, դատարանների, թանգարանների, դպրոցների, մանկապարտեզների և այլ հիմնարկների մասին: Մեկ էլ տուրիստական վայրերի զուգարանները կարգի բերեք: Քանի տարի է գրում եմ դրա մասին: Ավելի մեծ խայտառակություն մեր ազգի համար, քան տուրիստների համար զուգարանների բացակայությունը և խայտառակ վիճակը դժվար է պատկերացնել:
Տեղից սկսեք: Մասնավորին հանգիստ թողեք, մանավորը իր հարցերը մի ձև կլուծի, իսկ եթե չլուծի'դրա համար կան բազմաթիվ համապատասխան ստուգող մարմիններ կամ «ինստիտուտներ», որոնք լավ են աշխատում: Այդպես չէ՞»: