Ինչու՞ է ոստիկանության աշխատողն իրեն թույլ տալիս օրը ցերեկով հարձակում գործել քաղաքացու նկատմամբ: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Պատասխանը շատ հստակ է, քանի որ գիտի' անպատժելիություն է:

Այն, ինչ մեկ օր առաջ Գյումրիում տեղի է ունեցել Karapet Poghosyan-ի հետ, գալիս է լրացնելու ոստիկանական բեսպրեդելի այն շարքը, որին անընդհատ ականատեսն ենք դառնում:

Հասարական անվտանգություն ապահովելու փոխարեն ոստիկանությունը հակառակ գործառույթն է ստանձնել' կարգի կոպիտ խախտում և բռնություն քաղաքացու նկատմամբ»։