ԴԵՐՋԱՆ (Թերջան, Տերջան) - գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում, Եփրատի վերին հոսանքի և նրա ձախակողմայն վտակ Դերջանի հովտում: Հյուսիսից սահմանակից էր Սպեր, արևելքից' Կարին, հարավից' Մանանաղի, արևմուտքից' Եկեղյաց գավառներին: Նշանավոր գագաթներն են Մարիամը, Պախրը, Խաչը, Խալխալը: Դերջանը հնուց ի վեր հռչակված էր արգավանդ վարելահողերով, հացահատիկի ընտիր տեսակների մշակմամբ: Նշանավոր էին Բագառիճ ավանը, Կարագուլակ, Ծաղկարի, Վժան, Բուն գյուղերը, Ս.Դավիթ մենաստանը:


Ներկայում Դերջանի տարածքը տրոհված է Թուրքիայի Էրզինջան (Երզնկա) և Էրզրում իլերի միջև: