Եթե Տարոնի գահը Սասունն է, ապա Կիլիկիայինը՝ Զեյթունը։ Գտնվում է Մարաշից 38 կմ հյուսիս–արևմուտք, դժվարամատչելի լեռնային վայրում, Ջահան (Պիռամոս) գետի հովտում։ Առաջին աշխարհամարտի տարիներին գյուղաքաղաքում գործում էր չորս առաքելական եկեղեցի (Ս․ Աստվածածին՝ Սուրենյան թաղում, Ս․ Սարգիս՝ Յաղուբյան թաղում, Ս․ Հովհաննես՝ Շովրոյան թաղում և Ս․ Գրիգոր Լուսավորիչ՝ Ենի–Դունյան թաղում)։ Զեյթունի կաթոլիկ և բողոքական հայերն ունեին մեկական եկեղեցի և վարժարան։ Երկու նշանավոր վանքերն էին՝ Ս․ Աստվածածինը և Ս․ Փրկիչը։ Շուղուր գետակի վրա կար երկու կամուրջ' Կարասին, որը տանում էր դեպի Սուրենյան թաղը և Շուղուրին, որը տանում էր դեպի Յաղուբյան թաղը։ Ներկայում Զեյթունը թրքաբնակ գյուղ է Սյուլեյմանլը անվանումով (թուրք.՝ Süleymanlı)։
Զեյթունը 16-20-րդ դարերում դիմակայել է շուրջ 500 մեծ ու փոքր արշավանքների։ Միայն 1862, 1877-78 եւ 1895-96 թթ ապստամբությունների ժամանակ օսմանյան բանակը գյուղաքաղաքի մատույցների մոտ թողել է շուրջ 25-30 հազար դիակ։ Այսօր էլ թուրքերը ձեզ ցույց կտան Զեյթունի «Կոտորածի ձոր» կոչված վայրը, ուր 1862-ին լեռնականները դարանակալել են թշնամուն եւ 750 ասկյար թաղել քարակույտի տակ։
Մարտի ժամանակ զեյթունցիները հայացքն հառում էին Աստվածածնա վանքին ու շշնջում․
— Օ՜, սու՛յբ փյկիչ, միյ պապիյոն տեյն ու պաշտպոնը։
Այնուհետ միմյանց ոգեւորում էին․
— Կպիցե՛ք, Ասպոծ միյ հիտն ի․․․
Հայե՛ր, գիտե՞ք, որ