Գոմսի Սուրբ Գևորգ հայկական վանական համալիրը կառուցվել է 905-ին՝ Վանա լճի հարավային ափին (Կարճկան), Գագիկ Արծրունու կողմից։ Եղել է պարսպապատ։ Վանքում Ս․ Գեւորգի մասունքներն են պահվել, վանականների վկայությամբ' սրբի գլուխը, այդ պատճառով էլ այն հանդիսացել է սիրված ուխտավայր եւ կոչվել «Ջոջգլուվանք»' Մեծ գլխի վանք: Գոմս (Գոմք, Գեմ, Գոմեր, Կոմս) հայկական բնակավայրը գտնվում էր հարեւանությամբ, այստեղից էլ՝ Գոմսի Սուրբ Գևորգ անվանումը։ Քրդերը բնակավայրը, հաճախ նաեւ ավերակ վանքը կոչում են Քումուս, իսկ թուրքերը՝ Չանաքդյուզյու։ 1915-ին գործող վանքը կողոպտվել ու ավերվել է։