Վասպուրական աշխարհի Ռշտունիք գավառում գտնվող Սուրբ Թովմասի վանքը (Վանի Գեւաշ գավառի Ալթընսաչ (Գանձակ) գյուղի մոտ, Վանա լճից հարավ) կառուցվել է X - XI դարերում: Քրդերն ու թուրքերն այն անվանում են Դերա Մեզին: Այստեղ են թաղված Սուրբ Թովմասի մասունքները: Գանձագողերի փորած փոսերի պատճառով վանքը մեծապես վնասվել է: Շրջապարիսպներից 100 մ արևմուտք գտնվում է հին հայկական գերեզմանոցը: Այս բարձունքից կարելի է հմայվել Էրգրի ամենակուսական ու գողտրիկ տեսարաններով:
Հայե՛ր, գիտե՞ք, որ