Ապոկրիֆներում ապացուցված է, որ Ճամփորդը առավել ընդունակ աշակերտներին գաղտնի սովորեցրել է մի միջոց՝ «միասին մտածել առանց վախերի», միավորելով ուժերը, չվախենալ՝ արշավելով առաջ անցնել տրամաբանական քայլերով և հանգելով զարմանալի արդյունքների, թույլ տալ նայել վարագույրի ետևից, որը սովորաբար թաքցնում է մեր տիկնիկային ներկայացումը: Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ էր տեղեկացնում այդ միստերիան՝ համատեղ ներքին աղոթք առանց բառերի, կամ ինչ-որ ուրիշ բան, որ թույլ կտա գոնե ժամանակավոր մոռանալ ներշնչված հեղինակություններին, քանի որ ողջ ճշմարտությունը Ճամփորդի մասին ավելի ուշ նվաստացրեցին, համարելով նրան հերետիկոս: Փրկվեց միայն մի բան, որի պատմականությունը վիճարկում են մի ողջ շարք հետազոտողներ: Հնարավոր է , նման հարցերում մարդիկ սարսափում են ետ տանել վարագույրը:
... Ասում են, որ մի անգամ այդ գործողության ժամանակ աշակերտը հարցրեց Ճամփորդին.
- Կա՞ սրանից ավելին, իմաստո՛ւն :
Նա գլխով արեց.
- Այո՛: Լուրերը այս իմաստության մասին, խոսքերը նրա մասին: Շարունակի՛ր շարքը: Եզրահանգումներ արա:
Աշակերտը փնթփնթաց.
- Անկասկած:
- Ապա այդ դեպքում...
- ... կատարելությունը անհասանելի՞ է:
Ճամփորդը բարձրացրեց աչքերը.
- Այսպես-այսպես: Հետո...
- Սպառնալիքը միշտ ավելի ուժեղ է իրագործումից և ... ազդեցությունից: Ստացվում է, որ ամենակարողությունը չափազանցրած է: Մեզ համար միշտ առավել կարևոր է այն, ինչ մենք հնարում ենք, քան ունենք: Իսկ հետո ես նույնիսկ վախենում եմ մտածել...
Ճամփորդը լռեց և ավարտեց.
- Նշանակում է պետք էլ չէ: Եվ արդեն շատ բան է ասվել:
Երևում է իզուր չէ, որ Մումի մեկնաբանները նրա տարօրինակությունները առաջին հայացքից ասում են հետևյալով. « Իմաստունը պետք է տարբերվի նրանով, որ հարկավոր է իմանալ այն, որ իրեն հարկավոր չէ: Մարդիկ պատահաբար հաղորդելով արգելվածը, ավելի լավ է մոռանան այդ կամ այն կբերի նրանց ինչպես և ողջ աշխարհին միայն չարիք: Այնուամենայնիվ, վերջինը միևնույնն է դա չի հասկանա կամ ուղղակի դրան չի հավատա»:
Ալեքսանդր Բելլից
Ուիլյամ Բլեյք "Կարեկցանք"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան