Շատ հնում մի շատ հեռավոր, կորած թագավորությունում ապրում էր մի թագավոր: Նրան շատ էր դուր գալիս զգալ սեփական հզորությունը: Բայց արքային հարկավոր չէր միայն ինքնաիշխանություն: Նրան անհրաժեշտ էր, որպեսզի բոլորը հիանան իր վստահությամբ:
Ինչպես Սպիտակաձյունիկի խորթ մայրը, ում ուղակի բավարար չէր իմանալ իր գեղեցկության մասին, թագավորը հույսը դրել էր հայելու վրա, որտեղ արտացոլվում էր իր հզորությունը: Նա չուներ կախարդական հայելիներ, բայց ուներ բազմաթիվ ծառաներ և պալատականներ: Եվ նրանցից հնարավոր էր իմանալ, ճի՞շտ նա ամենահզորագույն մարդն է թագավորությունում:
Նրանք մշտապես պատասխանում էին նրան միևնույն բանը.
- Ձերդ Գերազանցություն, դուք շատ հզոր եք, բայց դուք գիտե՞ք, որ հրաշագործը ուժով է օժտված, ինչը այլևս ոչ ոք չունի: Նրան հայտնի է ապագան:
Այդ ժամանակում ալքիմիկոսները, փիլիսոփաները, մտածողները, վանականներն ու միստիկները անվանվում էին մի բառով՝ «հրաշագործներ»:
Թագավորը նախանձում էր իր թագավորության հրաշագործներին՝ նրա մասին լուրեր էր պտտվում, որ նա շատ բարի և մեծահոգի մարդ է: Ի հավելում, բնակչությունը սիրում էր նրան, հիանում էր և ուրախ էր նրա գոյության համար՝ ուղղակի այն բանի, որ նա ապրում էր թագավորությունում:
Միանգամայն ուրիշ փառք ուներ թագավորը:
Հնարավոր է հենց այն բանից, որ ողջ ժամանակ իրեն անհրաժեշտ էր ցույց տալ, որ ինքը կառավարում է աշխարհը և նույնիսկ ամենափոքր ավազահատիկը իր թագավորությունում, կախված է իր ուժից, թագավորը արդար չէր, զուսպ չէր և ոչ էլ այնքան շռայլ, որքանով որ կուզենար....
Թագավորը այնքան էր հոգնել հրաշագործի նկատմամբ սիրո ավանդական պատմություններից, որ շատ չարացել էր: Նա լցվել էր խանդով և վախով, որոնք իրենց հետ նախանձ էին: բերում Եվ ծրագիր մտածեց՝ կազմակերպել մեծ խնջույք և հրավիրել այնտեղ հրաշագործին: Հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ թագավորը կցուցաբերի համընդհանուր ուշադրություն: Նա կկանչի հրաշագործին սրահի կենտրոն և բոլոր պալատականների երեսին կհարցնի նրանից՝ ճի՞շտ է, որ նա կարողանում է ապագան գուշակել: Հյուրը կամ կպատասխանի՝ «ոչ», այդպիսով ավարտելով համընդհանուր հիացմունքը, կամ էլ կասի «այո» և կհաստատի իր փառքի պատճառը: Հետո արքան կխնդրի հրաշագործին անվանել սեփական մահվան օրը: Նա կասի ինչ-որ մի օր, կարևոր չէ թե ինչպիսի: Եվ այդ պահին թագավորը կմերկացնի թուրը և կսպանի հրաշագործին: Այդպես նա միանգամից երկու նապաստակ կսպանի. առաջին հերթին՝ հավերժ կազատվի իր թշնամուց, իսկ երկրորդ հերթին՝ կապացուցի, որ հրաշագործը չկարողացավ կանխատեսել ապագան և դրա համար էլ սխալվեց իր կանխագուշակության մեջ: Այդ միակ երեկոյան կլինի հրաշագործի հետ և իր հզորության մասին միֆի վերջաբանը....
Հենց այդ պահից սկսվեց նախապատրաստումը և շուտով եկավ խնջույքի օրը:
Մեծ Ճաշկերույթից հետո, թագավորը հրամայեց հրաշագործին դուրս գալ սրահի կենտրոն և հարցրեց նրանից.
- Ճի՞շտ է, որ դու կարողանում ես գուշակել ապագան:
- Մի փոքր,- պատասխանեց հրաշագործը:
- Եվ նույնիսկ կարող ես գուշակել քո ճակատագի՞րը:
- Ավելի շուտ այո, քան ՝ ոչ:
- Այդ դեպքում ես ուզում, եմ, որ դու դա ապացուցես ինձ,- շարունակեց թագավորը,- որ օրը դու կմահանա՞ս: Ասա՛ ինձ քո մահվան օրը:
Հրաշագործը ժպտաց, նայեց նրա աչքերի մեջ և չպատասխանեց:
- Բանն ինչո՞ւմ է, հրաշագո՛րծ- հարցրեց թագավորը ժպտալով:- Դու դա չգիտե՞ս: Պարզվում է դա ճիշտ չէ՞, որ դու գիտես ապագայի մասին:
- Բանը դրանում չէ,- պատասխանեց հրաշագործը,- Ես չեմ պատրաստվում քեզ ասել, այն ինչ ես գիտեմ:
- Դա ի՞նչ է նշանակում, - հարցրեց թագավորը:- Ես քո տերն եմ և հրամայում եմ քեզ ասել ինձ այդ մասին: Դու պետք է հասկանաս, որքան կարևոր է թագավորությանը իմանալ՝ երբ մենք կկորցնենք մեր լավագույն պալատականին: Այսպես, պատասխանի՛ր ինձ՝ ե՞րբ կմահանա թագավորության հրաշագործը:
Լարված լռությունից հետո հրաշագործը նայեց թագավորին և ասաց.
- Ես չեմ կարող քեզ կոնկրետ ամսաթիվ ասել, բայց ես գիտեմ, որ հրաշագործը կմահանա թագավորի մահից մեկ օր առաջ:
Մի ակնթարթով ժամանակը կանգ առավ: Քրթմնջյուն անցավ հյուրերի միջով:
Թագավորը միշտ ասում էր, որ չի հավատում գուշակներին և հրաշագործներին, որ կանխագուշակությունները գրոշի գին արժեն…… նա որոշեց չսպանել հրաշագործին: Տիրակալը դանդաղ իջեցրեց ձեռքը և լռության մեջ խորասուզվեց: Նա խորհեց ու հասկացավ իր սխալը: Նրա ատելությունը վատ խորհրդատու եղավ իր համար:
- Ձերդ Գերազանցություն, դուք սփրթնեցիք: Ի՞նչ է պատահել, – հարցրեց հյուրը:
- Ես ինձ լավ չեմ զգում,- պատասխանեց վանականին:- Ես գնում եմ հանգստանալու: Շնորհակալ եմ քեզ նրա համար, որ եկար:
Նա լուռ, շփոթված շրջվեց և գնաց իր տեղը:
Թագավորը կարծում էր, որ հրաշագործը խիստ հնարամիտ պարզվեց: Նա տվեց այն միակ պատասխանը, որը նրան փրկեց մահվանից:
Որքա՞ն ճիշտ էր կանխագուշակումը: Իսկ եթե դա այդպես չէ՞:
Թագավորը շփոթված էր.....
Թագավորը ետ վերադարձավ և բարձրաձայն արտահայտվեց.
- Հրաշագո՛րծ, դու թագավորությունում հայտնի ես քո իմաստությամբ: Ես խնդրում եմ քեզ դու այս գիշերը անցկացնես պալատում, որպեսզի առավոտյան իմանամ քո կարծիքը թագավորական մի քանի որոշումներում:
- Տիրակա՛լ, Դուք ինձ մեծ պատիվ արեցիք.....- պատասխանեց հյուրը հարգանքով:
Թագավորը հրամայեց պահակին՝ ուղեկցել հրաշագործին պալատի՝ հյուրերի համար նախատեսված սենյակ և հսկել նրա քունը:
Այդ գիշեր տիրակալը աչք չկպցրեց: Նա շատ էր անհանգստանում, ինչպես է հրաշագործը, չհիվանդանա առատ ճաշից կամ էլ հանկարծ նրա հետ ինչ-որ վատ բան չպատահի: Կամ էլ ուղիղ ասած՝ արդյո՞ք չի եկել նրա ժամը:
Լուսաբացին արքան թակեց իր հյուրի դուռը:
Կյանքում երբեք չեմ մտածել ինչ-որ մեկից խորհուրդ հարցնել՝ որոշում կայացնելու համար:
Բայց այդ անգամ, մտնելով հրաշագործի մոտ, նա հարց տվեց...... Նրան անհրաժեշտ էր ինչ-որ մի առիթ: Իմաստուն հրաշագործը նրան հաջող պատասխան տվեց:
Թագավորը գրեթե չլսելով զրուցակցին, գովաբանեց իր հյուրի հնարամտությունը և խնդրեց մնալ ևս մեկ օր՝ պատճառաբանելով , որ իրեն անհրաժեշտ է խորհուրդ հարցնել ևս մեկ կարևոր գործից: Իրականում, թագավորը ուզում էր իմանալ, որ հրաշագործի հետ ոչինչ չի պատահի:
Հրաշագործը՝ ազատության կողմնակից, որը հասանելի է միայն պայծառատեսներին, համաձայնվեց:
Դրանից հետո, առավոտյան և երեկոյան թագավորը գալիս էր հրաշագործի մոտ՝ խորհուրդ հարցնելու և պայմանավորվում հաջորդ օրը նոր զրույցի մասին:
Անցավ մի քիչ ժամանակ և թագավորը համոզվեց, որ հրաշագործի խորհուրդները միշտ ճիշտ են և վերջիվերջո ինքն էլ չնկատեց, ինչպես սկսեց հաշվի նստել նրա հետ ցանկացած որոշում ընդունելիս:
Անցան ամիսներ, հետո տարիներ:
Եվ ինչպես հաճախ պատահում է, երբ գտնվում ես իմաստունի կողքին, դառնում ես իմաստուն:
Այդպես էլ եղավ: Արքան օրեցօր դառնում էր ավելի իմաստուն:
Նա դադարեց լինել բռնակալ և քմահաճ: Նրան պետք չէր ամեն րոպե փնտրել սեփական հզորությունն ապացուցող հաստատումներ, և նա դադարեց ցուցադրել իր ուժը:
Նա հասկացավ, որ համեստության մեջ էլ կա առավելություն:
Նա դարձավ արդարամիտ և բարի կառավարիչ:
Եվ բնակչությունը սիրեց նրան այնքան, ինչպես նախկինում երբեք չէր սիրել ոչ մի ղեկավարի:
Թագավորը հիմա գնում էր հրաշագործի մոտ, բացարձակ, ոչ նրա համար, որ տեղեկանա վերջինիս առողջության մասին: Նա այլևս չէր փնտրում մտածված պատճառներ և գալիս էր ուղղակի զրուցելու:
Թագավորը և հրաշագործը դարձան լավագույն ընկերներ:
Անցավ չորս տարի այդ հիշարժան տոնական խնջույքից: Եվ թագավորը, հանկարծ, առանց պատճառի, հիշեց, որ այն մարդը ում նա համարում է լավագույն ընկեր, երբևէ եղել է իր անտանելի թշնամին:
Հիշեց նա սպանության՝ իր ծրագրի մասին, որը ձախողվեց: Նա իր տեղը չէր գտնում և հասկացավ, որ դա իր մեջ չի կարող պահել, իրեն երկերեսանի է զգում:
Թագավորը հզորություն հավաքեց և գնաց հրաշագործի մոտ: Թակեց դուռը և անցնելով շեմը՝ սկսեց խոսել.
- Եղբա՛յր իմ , ես ուզում մի գաղտնիք խոստովանեմ քեզ, որ ճնշում է ինձ:
- Խոսի՛ր և թեթևացրո՛ւ հոգիդ:
- Այն օրը, որ ես քեզ հրավիրեցի ճաշի և հարց տվեցի քո մահվան մասին, ես ոչինչ էլ չէի ուզում իմանալ քո ապագայից: Ես կարիք ունեի սիրո և մեծարանքի և որոշեցի սպանել քեզ, ինչպիսին էլ լինի քո պատասխանը: Ես ուզում էի, որ քո մահը վերացներ միֆերը քո մարգարեության ուժի մասին: Ես ատում էի քեզ այն բանի համար, որ բոլորը քեզ սիրում էին: Ես այնքա՜ն եմ ամաչում....
Թագավորը խորը շունչ քաշեց և շարունակեց.
- Այդ երեկո ես որոշեցի քեզ սպանել և հիմա, երբ մենք ընկերներ դարձանք, նույնիսկ ավելին, քան ընկերներ՝ եղբայրներ, ես եկա այն մտքին, ի՞նչ կկորցնեի, եթե այդպես վարվեի: Ես զգում եմ, որ այլևս չեմ կարողանում թաքցնել իմ խայտառակությունը քեզանից:
Հրաշագործը նայեց նրան և ասաց.
- Քիչ ժամանակ չի անցել, մինչ դու որոշում կայացրեցիր: Ես ուրախ եմ, որ դու դա խոստովանեցիր, քանի որ հիմա կարող եմ քեզ ասել՝ ես դա գիտեի: Երբ դու ինձ հարց տվեցիր և բռնեցիր քո դանակի երեխակալից, քո դիտավորությունը այնքա՜ն պարզ էր, որ կարիք չկար գուշակ լինել, որպեսզի հասկանալ քո մտքինը:
Հրաշագործը ժպտաց և ձեռքը դրեց թագավորի ուսին.
- Քո անկեղծությանը ի պատասխան, ես նույնպես պետք է քեզ խոստովանություն անեմ և ասեմ, որ ես նույնպես խաբել եմ քեզ: Ես հորինեցի այդ անիմաստ պատմությունը մեր կյանքի օրերի փոխկապվածության մասին, որ դա քեզ համար դաս լինի: Դաս, որ մինչ օրս դու չես յուրացրել: Հնարավոր է՝ դա հենց ամենակարևորն է, ինչը ես քեզ սովորեցրեցի:
Մենք ապրում ենք ատելով և մերժելով ուրիշ մարդկանց այս կամ այն գծերը, մեր սեփականները համարելով արժանի արհամարհանք, չնչին, նույնիսկ անպիտան.....վտանգավոր: Բայց ժամանակը սովորեցնում է մեզ, ինչքան դժվար կլիներ ապրել առանց այն բանի, որ մենք երբևէ մերժել ենք: Քո մահը, իմ սիրելի ընկեր, կգա ճիշտ քո մահվան օրը, ոչ մի րոպե շուտ: Կարևոր է, որ դու իմանաս՝ ես ծեր եմ և իմ ժամը անխուսափելիորեն մոտենում է: Մի՛ մտածիր, որ քո կյանքից հեռանալը ինչ-որ կերպ կապված է իմինի հետ: Մեզ կյանքը կապեց, ոչ թե մահը:
Թագավորն ու հրաշագործը գրկախառնվեցին և նշեցին ՝ բարձրացնելով բաժակները այն փոխադարձ վստահության համար, որին նրանց հաջողվեց հասնել:
Լեգենդը պատմում է, որ հանելուկային կերպով հենց այդ նույն գիշերը հրաշագործը մահացավ քնի մեջ:
Թագավորը իմացավ ցավալի լուրի մասին հաջորդ օրը և անմխիթար վիճակում էր: Նրան սեփական մահվան միտքը չէր անհանգստացնում: Նա հրաշագործից սովորել էր օտարությամբ նայել այս աշխարհում իր մահկանացու լինելուն:
Նա տխրել էր ընկերոջը կորցնելու համար: Ինչպիսի՜ տարօրինակ համընկնում՝ թագավորը կարողացավ ամեն ինչ խոստովանել հրաշագործին հենց նրա մահվան գիշերը:
Հնարավոր է՝ ինչ որ անհայտ հնարքով հրաշագործը ստիպեց թագավորին ասել այդ ամենը, որպեսզի օգնի նրան ազատվել հաջորդ օրը մահանալու վախից:
Դա սիրո վերջին պարգևն էր, որպեսզի թագավորին ազատեր նախկին վախերից......
Պատմում են, որ թագավորը տեղից բարձրացավ և ինքը փորեց այգում գերեզման ընկերոջ համար, իր պատուհանի տակ:
Այնտեղ նա մարմինը հանձնեց հողին, և ողջ օրը մնաց գերեզմանաթմբի մոտ և լաց եղավ այնպես, ինչպես կարելի է լաց լինել ամենամոտ մարդու կորստից:
Երբ խավարեց, թագավորը վերադարձավ հանգստանալու:
Լեգենդը պատմում է, որ հենց նույն գիշերը՝ հրաշագործի մահվանից մեկ օր հետո, թագավորը իր օթյակում մահացավ քնի մեջ.....
Հնարավոր է պատահաբար...
Հնարավոր է վշտից...
Հնարավոր է, որպեսզի հաստատի իր ուսուցչի վերջին դասը.... :
Խորխե Բուկայից
Յացեկ Էրկա "Խնձորամոլություն"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան