Ինչպես միշտ հեղափոխությունից հետո իմ գլխում մտքերը սկսեցին պարզենալ և կարգավորվել:
Քանի անգամ ողջ կյանքում ես փորձել եմ թափանցել այն անհասկանալի գաղտնիքի մեջ, թե ինչպես են էժանագին գնումներ սիրողները ‹‹գաղտնի›› կամ փեշի տակից առևտուր անում:
Ես ինձ ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրել, ինչու չկա վերջ ‹‹փողի համար վեճերի›› զոհերին:
Ի՞նչ է կատարվում այն մարդու գլխում, ով գնում է օվկեանոսի նավ մի զույգ մետաղադրամով:
Ինչպե՞ս են խաբեբաները իրենց համախոհներ գտնում:
Ինչո՞ւ ոչ հիմար մարդը վճարելով ապրանքի համար ծիծաղելի գին, ցույց է տալիս, որ ստացել է ընդամենը գեղեցիկ փաթեթավորած թափոններ:
Հիմա վերջապես ես պատասխանն ունեի՝ խաբեբաների բոլոր զոհերը մի պահ մտածել են, որ իրենց դա հարմար է: Նրանցից շատերը սրտի խորքում ուրախացել է՝ ակնկալելով հետագա շահույթը: Շատերը հպարտանում էին իրենցով, թե որքան հմուտ են, և ինչպես են մյուսին մատերի վրա խաղացրել…
Միթե՞ ինձ հետ էլ նույն բանը կատարվեց, երբ ես խայծը կուլ տվեցի:
Այո, անկասկած, ես ինձ հենց այդպես պահեցի:
Եվ դա այն է, ինչ ես միշտ անում եմ, երբ ինձ են ընտրում:
‹‹Այն փաստը, որ ինձ են ընտրում…››,- դա ուղղակի հնարավորություն է կառչելու ցանկացած հաճելի խոսակցության՝ հավաստիացման կամ խոստման:
‹‹Այն փաստը, որ ինձ են ընտրում…››,- այս միտքը ինքնստինքյան հիշեցնում է խայծը:
Հենց արտահայտությունը՝ ‹‹խայծը կուլ տալ›› դա է ակնարկում: Նրա համար, որ խայծը կուլ ես տալիս գայթակղիչ անձրևորդով կամ ավելի վատ՝ հրաշալի և գունավոր պարզ ճանճով… պլաստմասայից:
Ինձ ընտրում են, ես խայծը կուլ եմ տալիս… Ինչպիսի՞ մարդիկ են այդ ձկնորսները: Ինչպիսի՞ որդեր են ինձ ավելի հոգեհարազատ:
Խոստում հավերժ սիրո…
Երազանք այն մասին, որպեսզի ինձ ընդունեն այնպես, ինչպես ես կամ…
Բարձր գնահատական և շրջապատի խոստովանանք…
Ցանկություն ամեն ինչում առաջինը լինելու և տեսնելու այն, ինչ չի տեսել ոչ ոք…
Սնափառ ցանկություն տարբերվելու…
Ուրիշի փորձը իմ մեջ տեսնել սեփական իդեալին…
Ուրիշ մեկի անվերապահ գոյությունը իմ կողքին …
Եվ էլի այնքա՜ն բան…
Որքա՜ն:
Ես նկատեցի, որ տարիների հետ, փորձով և հոգեկան աճով ես սովորել եմ ավելի արագ դուրս թքել կուլ տված խայծը… Բայց ինչպե՞ս վարվել նրանց թողած վերքերի հետ:
- Ինչպե՞ս վարվել վերքերի հետ, Հաստլի՛կ,- հարցրեցի ես նրան: - Ինչպե՞ս վարվել վերքերի հետ: Դու սովորեցնում ես ինձ արհամարհել մեռած և անգույն անձրևորդներին: Ողջ ժամանակ ուղղորդում ես պլաստիկ ճանճերը, որպեսզի ինձ խայծ չտան, բայց ինչպես ինձ թվում է, դու ինձ չես բացատրում, ինչ անել, որպեսզի չվիրավորվել: Հավանաբար, ճակատագիրը վստահում է մարդկանց բացի ինձանից, դա հաճախակի է կյանքի ընթացքում, ծածկվում է կուլ տված խայծերից առաջացած սպիներով: Ես, ամեն դեպքում, չեմ ուզում այլևս ոչ մի վերք, Հաստլի՛կ: Ես չեմ ուզում, որ ուրիշները որոշեն, կրե՞մ ես վերքեր, թե բուժեն դրանք: Չեմ ուզում…
- Դա գինն է, Դեմիա՛ն, դա գինն է, որ դու վճարում ես: Դու հիշո՞ւմ ես վարդը ‹‹Փոքրիկ Իշխանից››:
- Այո, ես գիտեմ դու ինչ նկատի ունես. ‹‹ Ես պետք է դիմանամ թրթուրներին, եթե ուզում եմ ծանոթանալ թիթեռների հետ…››:
- Հենց այդպես,- հաստատեց Խորխեն:
Ես լռեցի, իմ մտքերով զբաղված: Իմ իրավիճակը կարելի էր նկարագրել ինչպես ցավի, զայրույթի, հնազանդության և անկարողության խառնուրդ:
Հետո ես բողոքեցի.
- Ես դեռ մտածում եմ, որ ստախոսը ստանում է չափազանց մեծ օգուտ մինիմալ ծախսերով:
- Երբեմն՝ այո,- երբեմն՝ ոչ,- ասաց Հաստլիկը: - Ստի մեջ շատ բացասական բաներ կան: Ամեն դեպքում, ամենավատը ստի մեջ, դա այն է, որ ՉԻ ԲԵՐՈՒՄ ՕԳՈՒՏ… Վաղ թե ուշ ցանկացած սուտ ջրի երես է դուրս գալիս և նրա բոլոր թվացյալ նվաճումները ցրվում են, ինչպես մառախուղը արևի դուրս գալուց հետո… Եվ դրանից բացի, երբեմն կյանքը տնօրինում է իր դատը, և կեղծիքը շուռ է գալիս ստախոսի դեմ:
Խորխեն փակեց աչքերը՝ հիշելով:
- Հիմա հեքիաթ կլինի…- կռահեցի ես:
- Այո, հիմա կլինի…
Լեն Ցզուի մահից հետո, նրա կինը՝ Ցզումին, նրա մեծ որդի Լինգը և որկու փոքր տղաները մնացին ծայրահեղ աղքատության մեջ:
Երբ ընտանիքի գլուխը դեռևս ողջ էր, նա առավոտից երեկո աշխատում էր Չենգայի բրնձի պլանտացիաներում:
Նրա աշխատավարձի մեծ մասը տալիս էին բրնձով, իսկ մնացածը՝ մի քանի դրամով, որը հազիվ հերիքում էր ընտանիքի մինիմալ պահանջմունքների բավարարման համար, կարևորը նրանք վճարում էին ուսուցիչներին և դասագրքերին Լինգայի և իր եղբայրների համար:
Իր մահվան օրը Լեն Ցզուն դուրս եկավ տանից ինչպես միշտ, դեռևս մթին: Պլանտացիաների ճանապարհին նա լսեց մի ծերուկի օգնության բղավոցներ, ում խեղդում էր գետի ալիքը:
Լեն Ցզուն ճանաչեց նրան: Դա ծերուկ Չենգն էր, պլանտացիաների տերը, ում մոտ նա աշխատում էր:
Նա լավ լողալ չգիտեր, և որպեսզի մտներ գետը և այն էլ օգներ ծերուկին, պետք էր լինել ուղղակի լավ լողորդ:
Նա նայեց շուրջը, բայց այդ ժամին ճանապարհին ոչ ոք չկար… Իսկ եթե նա գնա օգնության ետևից, դա կես ժամից ավել կտևի…
Ինչ-որ բան խթանեց Լեն Ցզուին շունչ հավաքել և նետվել գետը:
Երբ նա հասավ ծերուկին, հոսանքը նրան նույնպես քաշեց:
Երկուսի անշունչ մարմինները, սեղմած կուչ եկած մատները, որոնցով նրանք միմյանցից բռնված էին, գտնվեցին գործարանում, հոսանքից մի քանի կիլոմենտր հեռու…
Հնարավոր է ծերուկի երեխաները ուզում էին մեղադրել Լեն Ցզուին իրենց հոր մահվան մեջ, և հնարավոր է փոքր Լինգը դեռ շատ երիտասարդ էր այդ աշխատանքի համար, կամ հնարավոր է ինչպես նրանք ասացին, չկար այդքան աշխատանք բրնձի դաշտերում, բայց ստացվեց այնպես, որ մահացողի երեխաները մերժեցին Լինգին զբաղբել հոր աշխատանքով:
Երիտասարդ Լինգը համառորեն պնդեց:
Սկզբից նա նրանց ասաց, որ տասներեք տարեկանում ինքն արդեն բավական մեծ է, որպեսզի նման աշպատանք կատարի: Հետո նա ավելացրեց, որ ժառանգել է այդ տեղը իր հորից: Հետո նա պատմեց, թե որքան աշխատընկալունակ է և որքան հմուտ ձեռքեր ունի: Եվ երբ այդ ամենը չօգնեց, նա սկսեց խնդրել նրանց՝ առաջ բերելով ընտանիքի նյութական խնդիրները:
Նրա ոչ մի պնդումը չգործեց, և երիտասարդին առաջարկեցին լքել պլանտացիան:
Լինգը զայրացավ, խոսեց բարձր ձայնով, հիշեցրեց հոր ինքնազոհողության մասին, շահագործման, օրենքների, արդարացի պահանջների մասին…
Լինգը դիմադրեց, բայց նրա վզակոթին տալով դուրս շպրտեցին փոշոտ փողոց…
Դրանից հետո ընտանիքը ուտում էր միայն այն ժամանակ, երբ իրեն կարող էր թույլ տալ՝ շնորհիվ որևէ ժամանակավոր աշխատանքի, որը գտնում էր Լինգը և մոր, որ լվանում և արդուկում էր այլ մարդկանց հագուստները:
Մի անգամ ամենասովորական մի օր Լինգը մտավ պլանտացիայի դարպասներից, որտեղ նա գնում էր ինչպես միշտ, որպեսզի աշխատանք խնդրի, իսկ նրան, ինչպես միշտ ասում էին, որ իր համար ոչինչ չկա…
Նա այնտեղից դուրս եկավ գլխիկոր նայելով հատակին և իր մաշված սանդալներին:
Նա հաշվում էր իր ճանապարհի բոլոր քարերը, որպեսզի լուծում տար իր վշտին:
Հանկարծ ինչ-որ բան ընկավ իր ոտքի տակ և նա մի ուրիշ ձայն լսեց: Նա աչքերով փնտրեց այդ առարկան…
Դա բոլորովին էլ քար չէր, այլ հաստ կաշվե քսակ՝ պարանով փաթաթած և հողով ծածկված:
Երկտասարդը կրկին ոտքով հարվածեց:
Այն դատարկ չէր: Այն հրաշալի ձայն էր հանում՝ հպվելով հատակին: Լինգը ոտքով երկար հարվածեց այդ դրամապանակին՝ վայելելով դուրս եկող ձայնը…
Վերջապես նա բարձրացրեց այն և բացեց:
Քսակում կար մի կույտ արծաթյա դրամներ… Մեծաթիվ դրամներ: Նա իր ողջ կյանքում այդքան չէր տեսել…
Նա հաշվեց դրանք:
Դրանք տասնհինգ էին: Տասնհինգ գեղեցիկ, նոր, փայլուն մետաղադրամներ:
Եվ նրանք պատկանում էին իրեն:
Նա դրանց գտել է հատակին նետած:
Նա մի ժամ հարվածում էր ոտքով դրանց:
Նա բացեց քսակը:
Անկասկած դրանք պատկանում են իրեն:
Հիմա վերջապես մայրը ստիպված չի լինի աշխատել, եղբայրները կրկին դպրոց կգնան և նրանք բոլորը կկարողանան ուտել այն ամենը, ինչ կուզենան….ամեն օր:
Երիտասարդը ուրախ գնաց գյուղ՝ գնումներ անելու…
Նա տուն վերադարձավ բեռնված մթերքով, եղբայրների համար խաղալիքներով, վերմակներով և երկու գեղեցիկ հագուստներով՝ բերված Հնդկաստանից, իր մայրիկի համար:
Նրա վերադարձը կարծես տոն լիներ: Բոլորը սոված էին և ոչ ոք չէր հարցնում, որտեղից է սնունդը, մինչ այն չվերջացավ:
Ճաշից հետո Լինգը բաժանեց նվերները, և երբ երեխաները հոգնեցին խաղալուց պառկեցին քնելու, Ցզումին նշան արեց Լինգին, որ նստի իր կողքը:
Լինգը հասկացավ, թե ինչ է ուզում իր մայրը:
- Դու չես մտածում չէ՞, որ ես այն գողացել եմ,- ասաց նա:
- Բայց ոչ ոք այն քեզ չէր նվիրի հենց այնպես…- պատասխանեց մայրը:
- Ոչ, ոչ ոք ոչ մեկին նվերներ չի անում,- համաձայնվեց Լինգը: - Ես այս ամենը գնել եմ:
- Իսկ որտեղի՞ց քեզ փող, Լինգ:
Եվ երիտասարդը պատմեց, թե ինչպես է գտել մետաղադրամներով քսակը:
- Լինգ, որդի՛ս, այդ փողերը քոնը չեն,- ասաց Ցզումին:
- Այդ ինչպե՞ս իմը չեն, – զայրացավ Լինգը: - Ես նրանց գտել եմ:
- Տղա՛ս, եթե դու նրանց գտել ես, նշանակում է ինչ-որ մեկը կորցրել է: Եվ միայն նա է իսկական տերը այս փողերի,-ավելացրեց կինը:
- Ո՛չ,- ասաց Լինգը:- Ով այն կորցրել է, արդեն կորցրել է: Իսկ ով գտել է, ապա գտել է: Ես եմ գտել: Եվ նրանք տեր չունեն, իմն են:
- Լավ, տղաս,- շարունակեց մայրը: - Եթե նրանք տեր չունեն, ուրեմն քոնն են: Բայց եթե տեր կա, ապա անհրաժեշտ է վերադարձնել իր սեփականությունը…
- Ո՛չ, մայրիկ:
- Այո՛, Լինգ: Հիշիր հայրիկի մասին և մտածիր, թե ինչ նա քեզ կասեր:
Լինգը կախեց գլուխը և համաձայնեց:
- Իսկ ի՞նչ անել այն մետաղադրամների հետ, որոնք ես ծախսել եմ,- հարցրեց պատանին:
- Որքա՞ն ես դու ծախսել:
- Երկուսը:
- Լավ, հետո կվորոշենք՝ ինչպես այն վերադարձնենք,- ասաց Ցզումին: - Հիմա գնա գյուղ և հարցրու մարդկանցից՝ ոչ ոք չի՞ կորցրել կաշվե քսակ: Սկսիր այնտեղից, որտեղ դու այն գտել ես:
Կրկին գլխիկոր, բայց այս անգամ իր տան մոտ, Լինգը բողոքում էր ճակատագրից:
Գնալով գյուղ, նա մտավ պլանտացիա և հարցրեց ղեկավարին՝ արդյոք ինչ-որ մեկը ինչ-որ բան չի կորցրել:
Ղեկավարը ասաց, որ նա ոչինչ չգիտի բայց կփորձի պարզել:
Շուտով Լինգի մոտ եկավ ծերուկի մեծ տղան և բրնձի դաշտի ներկա ղեկավարը:
- Դու վերցրել ես իմ փողերով քսա՞կը,- հարցրեց նա բարկացած:
- Ոչ, պարոն, ես գտել եմ այն փողոցում,- պատասխանեց Լինգը:
- Տո՛ւր այն ինձ արագ,- բղավեց նա:
Երիտասարդը հանեց քսակը հագուստի տակից և տվեց նրան:
Տերը դրեց ափի մեջ և սկսեց հաշվել…
Երիտասարդը շտապեց բացատրել.
- Տեսնում եք, պարոն Չինգ: Ես հավաքում եմ անհասանելի գումար և տալիս եմ Ձեզ:
- Տասներեք, տասներեք,- բղավեց նա:- Որտե՞ղ են մնացած դրամները:
- Ես Ձեզ բացատրեցի, պարոն,- սկսեց պատանին: - Ես չգիտեի, որ քսակը Ձեզ է պատկանում: Բայց ես կվերադարձնեմ Ձեզ փողերը…
- Գող,- կոպիտ ընդհատեց նրան տերը: - Գող: Ես քեզ ցույց կտամ ինչպես ուրիշից գողանալ: - Եվ նա դուրս եկավ փողոց՝ շարունակելով բղավել.- Ես քեզ ցույց կտամ…Ես քեզ ցույց կտամ…
Երիտասարդը գնաց տուն: Նա չգիտեր ինչն էր իր մեջ առավել ուժեղ՝ չարությունը թե հուսահատությունը:
Տանը նա Ցզումիին պատմեց կատարվածը, և նա տղային մխիթարեց:
Մայրը խոստացավ նրան, որ կխոսի այդ մարդու հետ, որպեսզի հարթի գործը:
Սակայն հաջորդ օրը փոստատարը բերեց ծանուցագիրը Լինգին և Ցզոմիին՝ նրանց կանչում էին դատարան քսակից տասնյոթ մետաղադրամ գողանալու համար:
Տասնյոթ:
Դատարանում նախկին տիրոջ տղան ցույց տվեց, որ կաշվե քսակը կորել է իր սեղանից:
- Դա այն ժամանակ էր, երբ Լինգը եկել էր աշխատանք խնդրելու,- ասաց Չենգը: - Իսկ հաջորդ օրը եկավ այդ փոքրիկ գողը և ասաց, որ իբրև թե գտել է քսակը և հարցնում է՝ ‹‹արդյո՞ք ոչ ոք չի կորցրել որևէ բան››: Ինչպիսի՜ լկտիություն:
- Շարունակե՛ք պարոն Չենգ,- ասաց դատավորը:
- Բնականաբար ես ասացի, որ քսակը ինձ է պատկանում, և երբ նա ինձ վերադարձրեց, ես անմիջապես ստուգեցի պարունակությունը և համոզվեցի իմ կասկածներում՝ փողը չկար: Տասնյոթ արծաթյա մետաղադրամներ:
Դատավորը ուշադիր լսեց պատմությունը և հետո հայացք նետեց երիտասարդի վրա, որը շփոթված այդ ամենից, չէր պատրաստվում խոսել:
- Ի՞նչ կարող ես ասել, Լինգ: Ասյտեղ քեզ բավական լուրջ մեղադրանք են ներկայացնում,- հարցրեց դատավորը:
- Պարո՛ն դատավոր, ես ոչինչ չեմ գողացել: Ես քսակը գտել եմ փողոցում: Ես չգիտեի, որ այն պատկանում էր պարոն Չենգին: Ես բնականաբար բացեցի քսակը և գումարի մի մասը ծախսեցի ուտելիքի և եղբայրներիս համար խաղալիքներ գնելով, բայց դրանք ընդամենը երկու մետաղադրամ էին, այլ ոչ թե տասնյոթ: - Երիտասարդը հեկեկաց: - Ինչպե՞ս ես կարող էի գողանալ տասնյոթ մետաղադրամ, եթե քսակում ընդամենը տասնհինգն էր, երբ ես այն գտա: Ես վերցրեցի միայն երկու մետաղադրամ, միայն երկուսը, պարոն դատավոր:
- Եկեք հասկանանք,- ասաց դատավորը: - Քանի՞ մետաղադրամ կար քսակում, երբ երիտասարդը այն վերադարձրեց:
- Տասներեք,- պատասխանեց հայցվորը:
- Տասներեք,- հաստատեց Լինգը:
- Իսկ որքա՞ն մետաղադրամ կար քսակում, երբ դուք այն կորցրեցիք, – հարցրեց դատավորը:
- Երեսուն, պարո՛ն,- պատասխանեց մարդը:
- Ո՛չ, ո՛չ,- միջամտեց Լինգը: - Այնտեղ կար ընդամենը տասնհինգ մետաղադրամ: Ես կարող եմ երդվել դրանում:
- Իսկ դուք կարո՞ղ եք երդվել, որ երբ քսակը դրված էր սեղանին, այնտեղ կար երեսուն արծաթյա մետաղադրամ:
- Իհարկե, պարոն դատավոր,- հաստատեց նա: - Երդվում եմ:
Ցզումին բարձրացրեց կտրուկ ձեռքը և դատավորը նշան արեց նրան, որ խոսի:
- Պարոն դատավոր,- ասաց նա,- իմ տղան դեռևս փոքր է, և ես խոստովանում եմ, որ այս իրադրության մեջ, նա մի քանի սխալ է արել: Բայց մի բանում ես կարող եմ Ձեզ վստահեցնել՝ Լինգը ստել չի կարողանում: Եթե նա ասում է, որ ծախսել է երկու մետաղադրամ, ապա դա այդպես էլ կա: Եվ եթե նա ասում է, որ քսակում կար ընդամենը տասնհինգ մետաղադրամ, ապա դա նույնպես այդպես է: Հնարավոր է պարոն ինչ-որ մեկը գտել է քսակը, մինչև…
- Բավական է պարոնայք,- ընդհատեց նրան դատավորը: - Դա իմ խնդիրն է, այլ ոչ Ձեր որոշելունը, ինչ կատարվել է, իսկ գործը մենք կտնօրինենք: Դուք ուզում էիք ասել, ինչ-որ բան և Ձեզ խոսք տրվեց: Հիմա նստեք և լսեք իմ որոշումը:
- Հենց այդպես, պարոն, որոշում: Մենք ուզում ենք արդար դատ,- ասաց հայցվորը:
Դատվորը օգնականին նշան արեց, որպեսզի նա խփի կոչնազանգը: Դա նշանակում էր, որ դատավորը պատրաստ է հայտարարել իր վճիռը:
- Հայցվո՛ր և պատասխանողնե՛ր, չնայած այն բանին, որ իրավիճակը խճճված էր, հիմա արդեն պարզեցվեց,- Ես ոչ մի պատճառ չունեմ կասկածելու պարոն Չենգի բառերին, ով երդվում է, որ իր քսակը կորել է երեսուն արծաթյա մետաղադրամներով…
Վերջինս չարացած ծիծաղեց՝ նայելով Լինգին և Ցզումին:
- Սակայն երիտասարդ Լինգը վստահեցնում է, որ գտել է քսակը տասնհինգ մետաղադրամներով,- շարունակեց դատավորը,- և ես կրկին պատճառ չունեմ կասկածի տակ դնել նրա բառերը…
Սրահում լռություն տիրեց և դատավորը շարունակեց.
- Դրա համար էլ դատարանին պարզ է, որ գտնված և վերադարձված քսակը ԱՅՆ ՉԷ, որը կորցրել է պարոն Չենգը: Եվ հետևաբար, հայցը չի կարող ներկայացվել Լեն Ցզուի ընտանիքին: Բայց և այնպես դիմումը կմնա արխիվում, և հայցվորը կստանա ցանկացած գտնված և հետ վերադարձված մոտակա ժամանակներում քսակը, որը ի սկզբանե պարունակել է երեսուն մետաղադրամ:
Դատավորը ժպտաց և որսաց Լինգի գոհ հայացքը:
- Իսկ ինչ վերավերում է այդ քսակին, երիտասա՛րդ…
- Այո, պարոն,- փնթփնթաց նա:- Ես գիտակցում եմ իմ պատասխանատվությունը և պատրաստ եմ վճարել իմ սխալի համար:
- Լռի՛ր: Ինչ վերաբերում է տասնհինգ մետաղադրամներով քսակին, ինչպես ես արդեն ասացի, մինչ այժմ ոչ ոք չի պահանջել և ընդունելով ուշադրությունը դժվար իրադրությանը,- ասան նա, աչքի տակով նայելով պարոն Չենգին,- մտածում եմ, որ քիչ հավանական է, որ ինչ-որ մեկը այլևս կպահանջի: Դրա համար էլ համարում եմ, որ քսակը կարող է համարվել այս մարդու սեփականությունը: Նշանակում է այն քոնն է:
- Բայց Ձերդ արժանապատվություն….- սկսեց Չենգը:
- Ձերդ արժանապատվություն…- բացեց բերանը Լինգը:
- Պարոն Դատավոր…- ուզում էր ասեր Ցզումին:
- Լռությո՛ւն:- հրամայեց դատավորը: - Գործը փակված է: Ազատեք տարածքը…
Դատավորը կանգնեց և երբ օգնականը խփեց կոչնազանգը արագ հեռացավ…
Խորխե Բուկայից
Ուլյամ Բլեյք "Մուտք՝ գերեզման"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան