Այդ օրը ես շատ բծախնդիր էի:
- Դու կարծես թե մտածում ես, որ ստի մեջ չկա ոչ մի դատապարտելի բան: Բայց չէ՞ որ ստելը, դա վատ է: Հենց դա են մեզ սովորեցրել:
- Դու վստա՞հ ես, Դեմիա՛ն: Մեզ իսկապե՞ս սովորեցրել են չստել: Ես չեմ կարող քեզ հետ համաձայնել.... Պատկերացրու նման տեսարան, որը լինում է ամեն օր բոլոր քաղաքների բոլոր տներում:
Երեխայի սուտը հենց նոր բռնեցին:
Հասկացող, ժամանակակից հայրը գիտի, որ հենց ԱՅԴ սուտը ներելի է, չէ՞ որ գոյություն ունեն բարոյական սկզբունքներ.... Դրա համար էլ....
Հայրը թողնում է գործերը և նստում է տղայի հետ, որպեսզի բացատրի նրան հասանելի լեզվով, թե ինչու նա միշտ պետք է ճիշտ խոսի, ինչ էլ որ լինի, նույնիսկ եթե աշխարհը կործանվի:
Զանգում է հեռախոսը:
Տղան ձգտելով քավել իր մեղքը, ասում է.
- Ես կվերցնեմ,- և վազում է հեռախոսի մոտ:
Շուտով նա վերադառնում է:
- Հայրի՛կ, ապահովագրության գործակալն է:
- Թուհ: Ինչո՞ւ հիմա: Ասա, որ ես տանը չեմ:
- Այդպե՞ս են մեզ սովորեցնում չստել: Ես այդպես չեմ մտածում: Ճիշտ է, մեզ ասում են ստել չի կարելի: Բայց մեր ծնողները, ուսուցիչները, քահանաները, նրանք ովքեր մեզ ղեկավարում են, միթե՞ նրանք սովորեցնում են մեզ, որ չպետք է ստել:
Խորխեն դադար տվեց, մատե պատրաստեց և շարունակեց՝
- Կարծես թե, մենք ներխուժում ենք ուրիշի անձնական և սուբյեկտիվ տարածք՝ ամեն մարդու ստի նկատմամբ ռեակցիայի: Բայց ամեն դեպքում ինչո՞ւ է ստելը վատ: Հազարավոր անգամներ մենք համոզվեցինք, որ հասարակությունը, որտեղ մենք ապրում ենք, ատում է անկախատեսելի մարդկանց: Դա արդեն նշանակում է վերահսկման կորուստ՝ գոյության կանոնների բարդեցում, ամենաքիչը, բարդ համակարգում: Այդ համակարգում ստելը լավ չէ, այնպես ինչպես եթե դու ստում ես, ես երևի երբեք չեմ կարող իմանալ, թե կոնկրետ ի՞նչ ես դու մտածում և ի՞նչ է քեզ հետ կատարվում: Որպեսզի իրադրությանը վերահսկում սահմանես, ինձ, ինչպես և բոլորին անհրաժեշտ են ճշմարիտ փաստեր: Եթե ինտուիցիան խաբի ինձ ես հույսս կդնեմ քեզանից տրված ինֆորմացիայի վրա, և ինձ պետք է հավատալ, որ դու ճիշտ ես ասում:
- Բայց եթե ես չեմ կարողանում հավատալ ուրիշների խոսքերին,- եզրակացրեցի ես,- նշանակում է, ես չեմ կարող ապրել:
- Ոչ ոք չի կարող արգելել քեզ հավատալ, Դեմիա՛ն: Ես առարկում եմ այն բանին, որ դու փորձում ես արգելել ուրիշներին ստել:
- Բայց Խորխե, եթե ամեն մեկը սկսի ասել, որ իր ձախ ոտքը ուզում է, ամեն բան կվերածվի մղձավանջի: Եթե բոլորը սկսեն ստել և ոչ ոք մյուսին չկարողանա վստահել, քաոս կլինի:
- Դա հնարավորություններից մեկն է, բայց ոչ միակը: Կա նաև մեկ ուրիշը, որի մասին ես ուզում եմ մտածել, ինչպես ամենահնարավորը: Մենք արդեն ասել ենք, որ մարդը խաբում է, որքանով որ դատում է ինքն իրեն, վախենում է մնացած բոլորի դատից: Մենք նաև խոսեցինք, որ ստախոսը արդեն տեսել է իր դատավճիռը:
Բայց պատկերացրու ազատության աշխարհը, որտեղ ամեն բան թույլատրելի է, ոչինչ չի կարող արգելված լինել, պարտադիր և անպատեհ…
Այդպիսի աշխարհում ոչ ոք չէր սկսի մյուսին քննադատել, չէր դատվճռի իրեն, չէր սպասի շրջապատի քննադատություններին:
Եվ այդ դեպքում՝ ազատ ընտրության դեպքում ստել թե չստել, ճիշտն ասել, թե թաքցնել այն, հնարավոր է մենք բոլորս դադարենք ստել և տիեզերքը վերջապես կվերածվի արժանի վստահության և դրա հետևանքով հանգիստ մթնոլորտ բնակվելու համար…
Դա հնարավորություններից մեկն է, Դեմիա՛ն:
- Դու վստա՞հ ես, որ նման բան հնարավոր է:
- Ոչ, վստահ չեմ: Բայց գոյություն ունի այնքան փոքր բաներ, որոնց մեջ ես վստահ եմ, որ ես նախընտրում եմ խստորեն հավատալ դրան: Այդպիսի իրադրությունում ծայրահեղ դեպքում կա մի առավելություն՝ այն շատ ցանկալի է:
- Դու այն մարդկանցից ես, որոնց տանում է ցանկացած ավտոբուս:
- Չգիտեմ հասցնում է, թե ոչ, բայց եթե դրա վրա այն համարն է, որին ես սպասում եմ, ես հաստատ կնստեմ այն:
- Ասա ինձ, Հաստլի՛կ, եթե քո երազանքը իսկապես կարող է կատարվել, ինչո՞ւ մարդկությունը մինչ այժմ չի շրջապատել իրեն դրանով, ինչպես դու անվանում ես իրեն արժանի վստահություն և հանգիստ մթնոլորտ:
- Որովհետև, սկզբից Դեմիա՛ն, այն պետք է հաղթի վախին:
- Ի՞նչ վախ:
- Ճշմարտության առջև: Ես քեզ մի անգամ կպատմեմ ճշմարտության խանութի մասին հեքիաթը:
- Իսկ ինչո՞ւ ոչ այսօր:
- Այսօր մեկ այլ հեքիաթի հերթն է:
Մի քաղաքում ապրում էր մի պարոն, ով տառապում էր աչքերի հազվադեպ հիվանդությամբ:
Նա իր կյանքի վերջին երեսուն տարիներին կույր էր:
Մի անգամ քաղաք եկավ հայտնի մի բժիշկ, ում մոտ հերթագրվեցին այդ հիվանդի համար:
Բժիշկը վստահեցրեց, որ վիրահատությունը կարող է վերադարձնել հիվանդի տեսողությունը:
Այդ մարդու կինը, ով իրեն համարում էր ծեր և տգեղ, առարկեց….
Խորխե Բուկայից
Ուիլյամ Բլեյք "Հոբը և նրա դուստրերը"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան