Ես սկսեցի խոսել, հենց որ կարողացա: Այդ օրը ես շատ լավ գիտեի, ինչի շուրջն եմ խոսելու՝ իմ ընկերուհու հետ վեճերի մասին:
- Ինձ թվում է Գաբրիելայի մոտ ինչ-որ բան տանը չէ:
- Ինչ-որ բան որտեղ չէ՞:
- Տանը.... Դե ցնորված է, «տանիքը թռել է»:
- Ինչու՞ :
- Մենք ողջ շաբաթ վիճում ենք արձակուրդների պատճառով: Բանը նրանում է, որ Գաբրիելան ողջ ամիս ինձ ասում է՝ գնանք Ուրուգվայ՝ իր ծնողների մոտ, նրանք մեզ հրավիրել են: Իսկ ես այնտեղ գնալ չեմ ուզում: Ես նախընտրում եմ արձակուրդներս անցկացնել Արգենտինայում, ընկերներիս հետ ակումբում: Ես նույնիսկ չգիտեմ, նրան առավել շատ ինչն էր դուր եկել Արգենտինայում, բայց նա ստիպում է ուղևորվել Ուրուգվայ: Եթե ինչ-որ բան ինձ հունից հանում է, ապա դա Գաբրիելայի համառությունն է: Եվ որքան երկար է նա պահում իրեն այդպես, այդքան համառ եմ դառնում ես: Նույնիսկ այնպիսի պահ է լինում, երբ ես չեմ կարողանում շարունակել խոսել նրա հետ, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրա ուղեղը փակ է, և ընդունակ չէ ընդունելու ոչ մի ուրիշ կարծիք:
- Իսկ ինչո՞ւ է նա նախընտրում Ուրուգվայ ուղևորությունը:

 

 


- Ոչ մի բանի համար: Դա ուղղակի նրա կապրիզներն են:
- Բայց չէ՞ որ նա չի ասում, որ դա իր կապրիզներն են: Թե՞ ասում է:
- Ոչ, նա ասում է, որ ուզում է գնալ Ուրուգվայ:
- Իսկ դու նրան չե՞ս հարցրել՝ ինչու:
- Այո, իհարկե հարցրել եմ, բայց ես արդեն չեմ հիշում ինչպիսի հիմարություն նա ինձ պատասխանեց:
- Ների՛ր, Դեմիան, եթե դու չգիտես, թե ինչ է նա քեզ պատասխանել, ապա ինչպե՞ս դու կարող ես ասել, որ դա հիմարություն է:
- Ուղղակի, երբ Գաբրիելայի գլուխը մի բան է մտնում, նա ասում է ինչ պատահի, և չի ենթարկվում գիտակից փաստարկների: Նա մերժում է ուրիշների ասած ամեն բան և լսում է միայն իր փաստարկները:
- Մերժում է քո բոլոր փաստարկները:
- Այո:
- Օրինակ ասում է, որ դու հիմարություն ես ասում կամ դու կամակոր ես:
- Հենց այդպես
- Կամ որ դու քմահաճ ես:
- Այո, այդպես էլ: Որտեղից դու գի...՞
- Երեկ ինձ անեկդոտ պատմեցին:
Մի մարդ զանգում է ընտանիքի ընկերոջը:
- Ռիկարդո՛, դա ես եմ՝ Խուլիանը:
- Ա, Ողջո՜ւյն, Ի՞նչ կասես Խուլիան:
- Գիտես, ես զանգում եմ, քանի որ ինձ շատ անհանգստացնում է Մարիան:
- Իսկ ի՞նչ է նրան պատահել:

 

 


- Նա մի փոքր խլացել է:
- Այդ ինչպե՞ս խլացել է:
- Հենց այդպես: Ես ուզում եմ, որ դու գաս և նայես նրան:
- Գիտես, խլությունը սովորաբար չի լինում հանկարծակի, դրա համար էլ բե՛ր նրան ինձ մոտ կաբինետ երկուշաբթի, և ես կհետազոտեմ նրան:
- Դու կարծում ես մենք կարող ենք մինչև երկուշաբթի սպասե՞լ:
- Իսկ Ինչպե՞ս դու նկատեցիր, որ նա վատ է լսում:
- Դե... ես նրան կանչում եմ,իսկ նա չի պատասխանում:
- Տեսնում ես, դա հնարավոր է ցանկացած դատարկ բանից լինել, օրինակ՝ ականջում խցանում: Լավ, արի ստուգենք Մարիայի խլության մակարդակը: Դու հիմա որտե՞ղ ես:
- Նննջարանում
- Իսկ նա՞:
- Խոհանոցում
- Լավ, կանչի՛ր նրան այնտեղից, որտեղ կանգնած ես:
- Մարիա... Ո՛չ, չի լսում
- Լավ, դուրս արի ննջարանից, և կանչիր նրան միջանցքից:

 

 


- Մարիա... Ո՛չ, չկա ոչ մի պատասխան:
- Սպասի՛ր, մի հուսահատվիր: Վերցրո՛ւ ռադիոհեռախոսը և գնա նրա մոտ միջանցքով: Տեսնենք, ինքան հեռավորությունից նա քեզ կլսի:
- Մարիա՜... Մարիա՜... Մարիա՜.... Չի ստացվում: Ես կանգնած եմ դռան ետևում և տեսնում եմ նրան: Նա ինձ մեջքով է, ամաններն է լվանում, բայց չի լսում ինձ: Մարիա՜... Չի լսում:
- Ավելի մոտեցի՛ր:
Մարդը մտավ խոհանոց, մոտեցավ Մարինային, ձեռքը դրեց նրա ուսին և բղավեց ուղիղ նրա ականջին.
- Մարիա՜.....
Բարկացած կինը թեքվեց նրան և ասաց.
- Ի՞նչ ես ուզում: Ի՞նչ ես ուզում: Ի՞նչ ես ուզում: Դու արդեն ինձ տասից ավել անգամ կանչել ես, և ես քեզ տաս անգամից ավել պատասխանել եմ. «Ի՞նչ ես ուզում»: Դու օրեցօր ավելի ես խլանում: Չեմ հասկանում, ինչո՞ւ դու չես ուզում գնալ բժշկի...
- Դա պրոյեկցիայի խնդիր է, Դեմիա՛ն: Ամեն անգամ, երբ ուրիշների մեջ մեզ ինչ-որ բան է բարկացնում, վատ չէր լինի հիշել, որ նման մի բան ամենաքիչը (ամենաքիչը) կա նաև մեր մեջ:
Լավ, վերադառնանք քո խնդիրներին..... Ի՞նչ էիր դու խոսում Գաբրիելայի կամակորությունից:
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Լաֆայետտ փողոցը"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան