Երեկ լուր տարածվեց, թե Կարեն Դեմրճյանի անունը կրող մարզահամերգային համալիրը անվանափոխվելու է և կոչվե«ու է Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր: Այս լուրը շատերին զարմանալի և անընդունելի թվաց: Բողոքի ձայն բարձրացվեց, բայց Արծրուն Հովհաննիսյանը ժամանակին հանդես եկավ հայտարարությամբ ու վստահեցրեց, որ անունը չի փոխվի: Իմ կարծիքով դա կլիներ դարի ամենաանիմաստ անվանափոխությունը, լավ պրծանք:


Ֆրանսիայի դեսպանատան դեմը երեկ փոքրիկ հավաք էր: Ռոման Զատիկյանի տղան տառապում է աչքի հիվանդությամբ, որը կարող են բուժել Ֆրանսիայում, իսկ դեսպանատունը երկու ծնողներին միաժամանակ վիզա չի տրամադրում: Ֆրանսիան պետք է հասկանա, որ այդ երեխան կարիք ունի տեսնելու ու պետք է այդ բյուրոկրատական քայլերը մի կողմ դնի, ոչ ոք չի պատրաստվում փախնել Ֆրանսիա, Ռոման Զատիկյանը ընդամենը ցանկանում է բուժել որդուն:


Եռյակի միտինգները եկել են լրացնելու ԱԺ-ում վատ բառապաշարի բացը: Չեմ հասկանում ինքնահաստատման երեկոներին էս մեր Եռյակը մինչև, որ հայհոյանիքին կարող է հասնել: Աչքիս հոկտեմբերի 10-ին Երևանում, ոչ մի արժեքավոր բառ բացի հայհոյանքից չլինի: Պարապ են զբաղվում են էլի մարդիկ, ինչ էլ կպավ կպավ:


Մաքսային Միության պայամանգիրը հրապարակվել է, բայց կարծես թե ոչ մեկի հեչ պետքն էլ չի: Սա նշանակում է, որ Մաքսայինի դեմ պայքարողների մի հատված ուղղակի գորգռում էր: Իմ կարծիքով Մաքսային Միության պայմանագրերը թեժ աշնան համար ամենալավ առիթն էր, որը կարծես թե բաց են թողնում մեր թեժամետները: Այդ կետերը փոփոխության ենթակա են: Ասածս ինչա, եթե մեր ժողովուրդը մի քիչ բողոքի այդ կետերի դեմ ու պայքարի, մեր դիվանագետներին ՌԴ-ից ավելի շատ բան պահանջելու հնարավորություն կտա:

 

 

Էդգար Խաչատրյան