Բաբելոնյան քարտեզը սխեմատիկ պիտակավորված մակագրություն է Բաբելոնիային հայտնի աշխարհի տեսանկյունից: Քարտեզը կավե վահանակ է: Այս կավե քարտեզի վրա նշված են Հայաստանը, Ասորեստանը, Բաբելոնը և մի քանի անանուն երկրներ։
Քարտեզն իր մեջ ներառում է համաշխարային օվկիանոսը, գետ, որը շրջապատված է 7 կղզիներով, վերոհիշյալ երեք երկրները, անանուն երկրներ և այլն։ Կավե վահանակը վնասված է, այն նաև պարունակում է մի սեպագիր տեքստի հատված:
Այն սովորաբար թվագրվում է 5- րդ դարով: Հայտնաբերվել է Սիպերում, Հարավային Իրաք, Բաբելոնից 97 կմ դեպի հյուսիս' Եփրատ գետի արեւելյան ափին, և հրատարակվել է 1899 թ.:
Ներկայումս կավե վահանակը գտնվում է Բրիտանական թանգարանում
ԷԹՆՈՍ / Ethnos