Բժիշկ Վահե Տեր- Մինասյանը գրել է

Քաղցկեղը դատավճիռ չէ!!!
Այսօր աշխարհը նշում է քաղցկեղի դեմ պայքարի օրը։ Քաղցկեղը հաղթահարելն իհարկե հեշտ չի։ Քաղցկեղով հիվանդի հետ աշխատելը հեշտ չի։ Բայց կա ոսկե կանոն՝ պետք է հավատալ ու պայքարել։ Այսօր բժիշկ–հիվանդ միասնության օրն է։ Այսօր ժպիտով ու հպարտությամբ հիշում ես բոլոր նրանց ում կարողացել ես բուժել։ Այսօր ցավում ես բոլոր այն մարդկանց համար, ում չես կարողացել փրկել...