Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արցախի Հանրապետությունը մեզ հետաքրքիր ազդակ է ուղարկում։

«Երեկ ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին ներկա է եղել նախագահ Բակո Սահակյանը, ով անդրադարձել է Արցախյան հիմնահարցի շուրջ ընթացող իրավիճակին։

Նա նշել է, որ վերադարձ անցյալին, թե տարածքների, թե՛ կարգավիճակի առումով չի լինելու:

Հետաքրքիր է, որ նա նշում է, որ Արցախի անվտանգությունն և անկախությունը սակարկության ենթակա չէ, և նա այս մասին մշտապես նշել է թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումներին, թե այլ միջազգային հարթակներում։

Դե ինչ, Արցախի Հանրապետության հեռացող նախագահի շուրթերով հնչեց Արցախի կուռ կարծիքը, որին ես ամբողջապես միանում եմ։

Հ.Գ. Օգտագործելով առիթը, ուզում եմ շնորհակալություն հայտնել Բակո Սահակյանին՝ պաշտոնավարման այս ժամանակաշրջանի համար, որին ի թիվս այլոց, բաժին հասավ մեծ փորձություն՝ Ապրիլյան պատերազմը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին՝ հավասարակշիռ և արդյունավետ աշխատանքի համար, նաև՝ բոլոր պատգամավորներին։

Ինձ համար մեծ պատիվ է ձեզ ճանաչելը։

Շնորհակալություն»։