Մարդու տրամադրությունը հետաքրքիր բան է: Թվում է՝ ամեն ինչ լավ է, քիչ առաջ դու ուրախ էիր, ոգևորված, բայց մեկ էլ տեսնում ես արդեն անտրամադիր ես և ոչինչ անելու ցանկություն չունես: Այդ փոփոխական տրամադրությունը կարող է կրկնվել օրվա ընթացքում մի քանի անգամ: Սովորաբար երջանիկ մարդկանց մոտ դա ավելի քիչ է լինում, իսկ այն մարդկանց մոտ, ովքեր հոգսերի ու խնդիրների պակաս չունեն, տրամադրության անկումն ավելի հաճախ է պատահում: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչ անել նման դեպքերում:

 

 

Ազատվեք անորոշությունից: Երբ Ձեր անելիքները շատ են, բայց դուք չեք հասկանում՝ ո՞րն է կարևոր և որը ոչ, ի՞նչ հերթականությամբ անել, արդյո՞ք ժամանակը կհերիքի և այլն, և այլն, նման անորոշությունից ձեր տրամադրությունը կարող է ընկնել: Իսկ որպեսզի այն վերականգնվի, կարգավորեք ձեր անելիքները, պլանավորեք օրը, արեք այնպես, որ ամեն ինչ պարզ լինի:

 

շարունակելի

 

RADIO Ardzagank FM 103.5