Արմենի հիշատակին
***
Անմահների գնդում համալրում է,
Բայց Արմենը նորից դիրքերում է,
Հավերժ իր քսաներորդ գարունն է...
Անմահների գնդում համալրում է:
***
Առյուծներն անմռունչ կռվում են,
Վրեժից աչքերը հուրհրում են...
Անմահների գնդում համալրում է,
Արմենները պատրաստ՝ դիրքերում են:
***
Քո ոգին մեր վրա թևածում է,
Կորստից մեր սրտերը լացում են՝
Անմահների գնդում համալրում է,
Ու վարդերի լռին խոնարհում է...
.....
Արմեն Հակոբյան
22.01.14թ.
Լուսանկարում ձախից՝ Արմեն Հովհաննիսյան, Հայ Արի՝ Հերոս: