Նվիրվում է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, հերոսի փառքով ընկած և իր ընկերներին ու հայրենիքը պաշտպանած հերոս-զինվորին՝ Արմեն Հովհաննիսյանին
Հեղինակ՝ @ Թեհմինե Հունանյան
Պաղ ձյունի մեջ արնաշաղախ
Մարտնչում էիր քաջ դու վիրավոր
Ու քո կյանքով, սուրբ արյունով
Կյանքեր փրկում հարյուրավոր։
***
Տասնիննամյա քա՛ջ հայորդի,
Դարձար զոհը նենգ գնդակի
Սգվոր մայրդ, ախ, ի՞նչ անի,
Այդ մեծ վիշտը ինչպե՞ս տանի։
***
Քո երազած օրը չեկավ,
ՈՒ բանակից դու տուն չեկար,
Անմահացած զինվոր բերին,
Անշնչացած հերոս բերին։
***
Մեծ է վիշտը հայ մայրերի,
Ցավն ես դարձել ամեն հայի,
Հոգիդ վերև թող որ ճախրի
Որպես հրեշտակ հերոսների։