Բա....
Գալուստ Սահակյանը ընտրվեց ԱԺ նախագահ ուներ իրենց մրցակից, բայց ձայների ճնշող մեծամասնությամբ նա դարձավ Հայաստանի ԱԺ նախագահ: Էական ոչինչ չփոխվեց, միայն թե Գալուստ Սահակյանը հիմա մի քիչ վերև կնստի իր սովորական տեղից: Այս իրադարձությանը ՖԲ-ն շատ ակտիվ մասնակցում էր:
Քվեարկության ժամանակ, ԲՀԿ-ականները մեկ մարդու պես ազատ ռեժիմով ընտրեցին իրենց համար շատ ընդունելի Գալուստ Սահակյանին: Փաստորեն Գալուստ Սահակյանը բոլորի կողմից ընդունելի է: Պետք չէ այլևս ոչինչ ասել, կա փաստ ու վերջ:
ԲՀԿ-ականները ու իրենց նվիրյալները սկսեցին ամենատարբերր ձևերով պաշտպանել ԲՀԿ-ին, իր խայտառակ քվեարկության համար, բայց ժողովուրդ մի տանջվեք, ամնեն ինչ վերջացավ ու ընդդիմադիր լինելը արդեն ձեր համար «մոդա» չի: Հիմա որոշեք թե ինչի դեմ կարելի է պայքարել, որ հետո դրան կողմ քվեարկեք:
Երեկ Ստյոպա Սաֆարյանը իր ՖԲ պատին գրեց, որ սատկացրել են <Հայամորթ> ածականով մի գազանի: Դեպքը տեղի է ունեցել Սիրիայում: Հույս ունեմ, որ Քեսաբն ու Լաթաքյան կազատագրվեն ամբողջությամբ այդ գազանների ձեռքից:
Էդգար Խաչատրյան