Մնացածի մասին հաջորդ դասին:
Երեկ Անի Զախարյանը կոնկրետ ուղղությունը վերցրել էր Նիկոլ Փաշինյանի դեմ: Բա որ ասում եմ Անին նպատակադրելա սաղին կպնի չեք հավատում: Կապ չունի դիմություն ըդդիմություն կարևորը մի բան ասելն էր: Հետաքրքիրա Անիի հաջորդ «Զոհը» ով կլինի: Էս մի տեսակ ռուսկայա ռուլետկա խաղի նմանա երբեք չես իմանա, որտեղ է թաքնված փամփուշտը:
Երեկ ՍԴ-ում 9 ժամ քննարկվեց կուտակային կենսաթոշակի հարցը, բայց դե հանգուցալուծում այդպես էլ չեղավ, համ էլ պատասխանող կողմը մի տեսակ վատ էր պատրաստվել , դե ինչ նույն կազմով ամսի 31-ին ՍԴ-ն կրկին կքննի կուտակայինի հարցը: Ստեղ են ասել մնացածի մասին հաջորդ դասին: Էտա, որ մի տարի ձգձգվի դատը հույս ունենք հակասական օրենքները կշտկվեն ու մեխանիզմները կփոխվեն:
Երեկ «հզոր» հանրահավաք էր նախաձեռնել Րաֆֆի Հովհաննիսյանը, Էս մարդը «Զադնի» չի քցում էլի միշտ «պիրյոդա» գնում, տեսաք Անի հյուրանոցում այլևս չի անում իր միտինգները, շատացել են ու կրկին օպերայի հայաթն են գրոհում, ասա վերջը լավ լինի, թե չէ ապրիլի 24-ը մոտենում է կարողա կրկին ծիծեռնակաբերդով ամեն ինչ ավարտվի: Տեղեկություն էր տարածվել նաև, որ Րաֆու և Հայրիկյանի կողմնակիցները իրար վիրավորել են, չեմ կարող ասել որքանով է դա հավաստի, բայց բարեկամներ եկեք ապրենք համերաշխ:
Մակում Քվեարկությունը դարձել է շատերի համար մատի փաթաթա, կապ չունի միջազգային հարաբերությունների մասնագետ են, թե չէ, դիվանագետ են, թե չէ: Մարդ կա ընդհանրապես տարածաշրջանային խնդիրներից գաղափար չունի, բայց իրա սուրբ պարտքն է համարում ամեն ինչին դեմ խոսել, ժողովուրդ ջան մի հատ համակողմանի ամեն ինչ ուսումնասիրեք, նոր կարծիքներ հայտնեք, թե չէ օդի մեջ կրակված փամփուշտը միայն ձայն է հանում:
Էդգար Խաչատրյան