– Աստվա՛ծ, եթե քեզ հարկավոր էր այդքան պարկեշտություն, քո արարածներից ինչո՞ւ գերադասեցիր մարդուն. չգիտե՞ս, որտեղ երկու մարդ գտնվի՝ այնտեղ Սոդոմ-Գոմոր կդառնա։
Ուրիշ բան են մեղուները։
Նրանց թագուհին իր կյանքի մեջ միայն մեկ անգամ է «մեղանչում», որը կտրելի է ներել, իհարկե։
Բոռերը համարյա կուսակրոններ են։ Հազարների միջից մեկն է միայն «մեղանչում», իր մեղքն էլ տեղն ու տեղը քավում, կյանքից զրկվելով։
Իսկ աշխատավոր մեղուները, գիտես էլի, անգամ «խոսեցյալներ» » չունեն։
Այնպես որ՝ մի իսկական անարատ ցեղ։
Իրենց ամբողջ կյանքը քո շուրջը կանցկացնեին, անվերջ քո փառքը բզզալով։
----------
Մեղուներն իրենց գոյությամբ իմ աշխարհայացքը խախտում են։
Ըստ իմ տեսության, աշխարհը սեր է, իսկ մեղուների մոտ սերը պատահականաթյուն է, համարյա թյուրիմացություն...
Լեռ Կամսար «Կարմիր օրեր»