Առաջներ ես շատ համեստ մարդ էի։


Հիմա նոր եմ այսպէս հպարտացեր, գոռոզացեր ու փքվեր։


Ես փոխվեցի այն օրէն, երբ կառավարությունն սկսեց հալածել ինձի։ Ուրեմն, մտածեցի, ես այս աստիճան ազնիվ մարդ եմ եղեր․․․


Ու երբ օր մը ազատվենք բոլշևիկներէն, մինչ մյուսները իրենց շքանշանները կամացուկ մը կուրծքերնէն վար առնելով պիտի դնեն տակն ու նստեն վրան, ես շառաչալից ու պարծանքով պիտի կախեմ իմ բանտիս շղթաները վիզէս։


Ահա թէ որն է պարծանքը։


Այս պետության անպատվությունն հարգանք է՝ հարգանքը անպատվություն։
Ըսեր եմ ու նորէն պիտի ըսեմ։


Լեռ Կամսար, 1946թ․