Կարեն Անտաշյանի էջից.

Բժիշկ․ Չե՞ք ուզում պատվաստվել։

Բրիտ․ Ո՛չ։

Բժիշկ․ Բայց բոլոր ջենթլմենները պատվաստվում են։

Բրիտ․ Ուրեմն՝ այո։

Բժիշկ․ Չե՞ք ուզում պատվաստվել։

Գերմանացի: Ո՛չ։

Բժիշկ․ Հրաման կա։

Գերմանացի: Էդ դեպքում՝ այո։

Բժիշկ․ Չե՞ք ուզում պատվաստվել։

Ամերիկացի․ Ո՛չ։

Բժիշկ․ Բայց բոլոր հարևաններդ արդեն պատվաստվել են։

Ամերիկացի․Իրո՞ք, ուրեմն՝ բեր։

Բժիշկ․ Չե՞ք ուզում պատվաստվել։

Ֆրանսիացի․ Ո՛չ։

Բժիշկ․ Բայց բոլոր ջենթլմենները պատվաստվում են։

Ֆրանսիացի․ Եվ ի՞նչ։

Բժիշկ․ Հրաման կա։

Ֆրանսիացի․ Ինչ ուզում ա լինի, թքա՛ծ ունեմ։

Բժիշկ․ Բոլոր հարևաններդ պատվաստվել են։

Ֆրանսիացի․ Ի՞նձ ինչ։

Բժիշկ․ Ախ, հա, Դուք ֆրանսիացի եք, նոր հիշեցի, որ ֆրանսիացիները պատվաստվելու իրավունք չունեն առհասարակ։

Ֆրանսիացի․ Աչքիդ ա էրևում, սրսկի՛ր հենց հիմա։

Բժիշկ․ Չե՞ք ուզում պատվաստվել։

Չեխ: Ոչ։ Չփորձվե՛ս։ Անգլիացու, ֆրանսիացու, գերմանացու ու ամերիակցու հետ սարքած խաղերն իմ հետ չեն անցնի։ Գիտե՛մ էդ ձեր ձևերը։

Բժիշկ (շշուկով): Ընգեր ջան, իրանց ռուսական պատվաստանյութ եմ սրսկել, բայց մոտս մի հատ ամերիկյան կա, որ մենակ բժիշկներին են տալիս, ճիշտ ա, սենց բաներ սովորաբար չենք ասում բուժառուներին, վոբշեմ անօրինական պահ ա, բայց դե ձրի չի էլի ռուսականի պես, քո համար 900 կրոնով կդասավորեմ։

Չեխ (1000 կրոնանոցը դրամապանակից հանելով ու շշուկով): Բժիշկ ջան հոգաչափ շնորհակալ եմ, բեր, մենք էլ քո լավության տակ չենք մնա։

Բժիշկ․ Չե՞ք ուզում պատվաստվել։

Ռուս․ Ոչ։

Բժիշկ․ Հա, տեսնում եմ, որ թույլ եք ու էդքան ուժ չունեք պատվաստվելու համար։

Ռուս․ Ես եմ թո՞ւյլիկն արա, դավայ երկու հատ սրսկի միանգամից։

Բժիշկ․ Չե՞ք ուզում պատվաստվել։

Հայ: Դոկտըռ ջան, կարա՞ս պռոստը սերտիֆիկատը տաս, պատվաստանյութս խուրդենք չեխերի վրա, փողն էլ կիսվենք։

Բժիշկ․ Բա շեֆին էլ եմ է փայ տալիս։

Հայ․ Լավ, ուրեմն 30%։

ps

Ինչո՞ւ հայ և ոչ հրեա։

Որովհետև էս պատմության մեջ հրեան բժիշկն է։

Անգլերեն տեսա, ասի թարգմանեմ, շատ լավն ա ))