01:14
Կարեն Անտաշյան. «Երեկվա ավագանու նիստի գլխավոր իրադարձությունը Շահումյան հրապարակը մեքենաներից ազատագրելն էր»

Կարեն Անտաշյանն իր էջում գրում է. «Երեկվա ավագանու նիստի գլխավոր իրադարձությունը Շահումյան հրապարակը մեքենաներից ազատագրելն էր՝ «Էլիտ-Պլազա» և «Ամերիա» ՓԲԸ-ները զրկվեցին Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի կազմակերպելու իրավունքից: Բայց քանի որ հրապարակը բաց է ու ոստիկանությունն էլ շատ մոտավորապես է վերահսկողութուն կատարում, այս որոշումը որևէ իմաստ չի ունենա, եթե հրապարակը շարունակի պաշարված մնալ մեքենաներով։ Իմ պատկերացրած լավագույն լուծումը կլիներ 2750 ամյակի այգու և շուտով բացման ենթակա 2800 ամյակի այգու հետ միասնական մեկ լանդշաֆտային հղացքով հետիոտն ճեմուղի սարքելը, ասենք Բարսելոնայի Լա Ռամբլայի նման։ Դրա համար պետք է վերևի այգին թեթևացնել կաֆեներից, հրապարակը եզրագծել մեքենաների մուտքը սահմանափակող պատնեշներով, անգամ դա կարող է ծածրաճ ծառերի կամ պատաստեղծ թփերի շերտ լինել՝ հրապարակի տարածքը չճնշելու համար։ Նաև Շահումյան հրապարակից 2800-ամյակի այգի վերգետնյա կանաչ հետիոտն կամուրջ սարքելով»։

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս