Իհարկե, գլոբալ մեսիջինգի ուժեղագույն գործիք հանդիսացող կինոն ու մեծ քաղաքականության մասնավոր խնդիրները սպասարկելը միմյանցից առանձին դիտարկելն առնվազն միամտություն է, իհարկե դժվար էր կանխատեսել, որ օտարալեզու ֆիլմը կհաղթի նաև ամերիկյան կինոակադեմիայի տարվա ֆիլմ անվանակարգում, բայց․․․ էդ անտերը միակ ֆիլմն էր շորթլիստից, որ կապ ուներ իրականում այսօր և հիմա գոյություն ունեցող կյանքի հետ և զուտ մշակութաբանական, հեքիաթամարքեթինգային կամ խիստ աբստրակտ ու բացառապես էսթետիկ գաղափարներների հետ չէր աշխատում – պադվալում ապրելու հնարավորության համար երջանիկ ասիացին էսօր աշխարհում թիվ մեկ արժույթն է, գլոբալ տնտեսության շարժիչ ուժը կարելի է ասել, իսկ ֆիլմը զուտ մակերեսային սոցիալական խնդիրների արծարծում չէ, այդ տեքստուրայով՝ ավելի էսթետիկ, գաղափարաբանական և էքզիստեցյալ հարցեր է դիտարկում և դա անում է խիստ իռոնիկ լեզվով։ Միակ ֆիլմն է թեկնածուներից, որ ինձ իրապես հուզել է։

Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից: