Օպերայի մերձակա հանրային տարածքի ազատագրումը քաղաքապետարանի կողմից բացի կանաչապատման, բարեկարգման, օպերայի շուրջ մշակութային միջավայրի վերականգման և այլ հիմնավորումենրը նաև մի շատ կարևոր քաղաքական ուղերձ ունի։ Շատ-շատ կարևոր։ Այո, եթե մենք ուզում ենք հանրային բարիքի ավելի արդար բաշխում, ուզում ենք բարեկեցիկ կյանք, զարգացող, արդար, գեղեցիկ, բոլորի համար հավասար հնարավորություններով երկիր, ապա պետք է պատրաստ լինեք, որ պետության ու համայնքների որոշ որոշումներ կարող են վնասներ ու խոչընդոտներ ստեղծել մեր քաղքացիների որոշ խմբերի համար հօգուտ մնացածի։ Այս պարագայում որոշումը մեզ շատերիս չի առընչվում, բայց որոշ դեպքերում կարող է և անմիջականորեն մեզ էլ վերաբերվել։ Պետությունը չի կարող միայն բոլորին գուրգուրող ու ոչ ոքի չնեղացնող որոշումներ կայացնել, այո, միշտ կա մեծամասնության շահ և փոքրամասնության շահ, այստեղ խնդիրը առաջնահերթությունները ճիշտ սահմանելու մեջ է։ Նախկինում հազվադեպ են կայացվել որոշումներ, որ չէին սպասարկում որոշումն ընդունողի կամ նրան հովանավորողների շահերը, հիմա կառավարության ու համայնքային իշխանությունների միակ հովանավորը ժողովուրդն է և ժողովրդի շահերը պետք է գերադասվեն մնացած բոլոր շահերից։
Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից: