Վստահ չեմ որ այս նոր խորհրդարանի հնգամյա կյանքի ընթացքում հնարավոր է պահպանել Արցախյան հարցի այսօր գոյություն ունեցող ստատուս քվոն։

 

Աշխարհը հիմա շատ դինամիկ զարգացման փուլում է գտնվում և Արցախյան հարցը չի կարող սառեցված մնալ հինգը տարի շարունակ։ Քանի որ մեր ԱԺ-ն հիմա շատ մոնոլիտ կառույց է և այնտեղ միայն գաղափարակից եղբայրներով են հավաքված ապա բնական է որ նրանք ստիպված կլինեն միաբերան այո կամ ոչ ասել միջազգային հանրության առաջարկներին։

 

Առաջին այո-ից կամ ոչ-ից հետո հաստատ հարց կառաջանա գաղափարակից այդ եղբայրությանը մի լավ թաթալոշ հասցնելու ու խելք սովորացնելու հարցով։ Ահա հենց այս նպատակով է անհրաժեշտ որ ԱԺ-ից դուրս գտնվող հարգելի ընդդիմադիրները համախմբեն իրենց ուժերը և արթուն պահակի նման հետևեն գաղափարակից եղբայրնեին որպեսզի սրանք երկրին վնասող անհամ բաներ չանեն։

 

Համլետ Աբրահամյան